09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

՛՛Ես սովոր եմ, որ ինձ խանդեն՛՛. Աշոտյան /վիդեո/

 ՛՛Մաքսային միության շրջանակներում դեռևս գոյություն չունի ընդհանուր կրթական նախագիծ՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ ՄՄ անդամ Ռուսաստանն ու Ղազախստանը Բոլոնյան գործընթացի անդամներ են, իսկ Բելառուսը դիմել է անդամակցության համար: Նա նաև նկատեց, որ բացարձակ հակասություն չի կարող լինել ՄՄ-ի հետ, որովհետև Եվրոպայում գոյություն ունեցող Բոլոնյան գործընթացին մաս են կազմում […]

Նախախորհրդարանը կազմակերպել էր

”Նախախորհրդարան” ազգային-քաղաքական նախաձեռնությունն այսօր  կազմակերպել էր հանրային ներկայացում-քննարկում  ”Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Իրավական և դատաիրավապահ ոլորտը” թեմայով: Միջոցառման ընթացքում Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ համաշխարհայնացման ու նորգաղութացման համատեքստում իրավական և դատաիրավապահ ոլորտում տիրող ճգնաժամային վիճակին, դրա հետևանքներին, ընթացքի միտումներին և ներկայացրեց  Նոր որակի հայկական պետությունում այդ ճգնաժամի հաղթահարման […]

Ադրբեջանցի կապիտանն այսօր չի զոհվել

Ադրբեջանական APA.az-ն այսօր գրել էր, որ սահմանին հայկական կողմի գնդակից սպա է զոհվել։ Գործակալության տվյլաներով`  սպանվածն ադրբեջանական բանակի կապիտան, Նախիջեւանի բնակիչ Էլնուր Ջաֆարովն է։  Այս առթիվ հաղորդագրություն է տարածել ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի մեղադրանքը, թե կապիտանը զոհվել է այսօր՝ հրադադարի խախտման արդյունքում։ «Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում արձանագրված վերոնշյալ կորստին, ապա […]

Որևէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ ստանձնած ծանր առաքելությունից. Ս. Բալասանյան

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարությունով է  դիմել իր քաղաքացիներին՝ ՛՛Սիրելի գյումրեցիներ Ընտրված օրվանից ամեն ինչ արել եմ եվ շարունակելու եմ անել, որ Գյումրին նմանվի մեր երազանքների քաղաքին: Աղբահանություն, փողոցային լուսավորություն, ճանապարհաշինություն, օգնություն կարիքավոր ընտանիքներին, կանգառների բարեկարգում՝ այս ամենը պահանջում է լարված ու ամենօրյա աշխատանք: Վստահեցնում եմ Ձեզ , որեվէ սադրանք չի կարող ինձ շեղել իմ […]

Եվրադատարանից հայանպաստ որոշման ակնկալիք կա /վիդեո/

 Եվրադատարանը երեկ սկսել է ՛՛Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի՛՛ գործով լսումները, իսկ փետրվարի 5-ին կանցնի ՛՛Սարգսյանը ընդդեմ Ադրբեջանի՛՛ գործի քննությանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հույս հայտնեց, որ հայանպաստ որոշումներ կկայացվեն:  ՛՛Ձայնագրությունները մեր տրամադրության տակ կան և բավականին հուսադրող են՛՛,-հավելեց Թովմասյանը: Նախարարի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում: Նշենք, որ Ադրբեջանի […]

՛՛Ռեալը՛՛ Բեյլի համար 265 միլիոն եվրո է ծախսել

Ինչպես հաղորդում են իսպանական լրատվամիջոցները, Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով անցած ամռանն է ՛՛Տոտենհեմից՛՛ տեղափոխվել Մադրիդի ՛՛Ռեալ՛՛, արքայական ակումբի համար ավելի թանկ է նստել: El Mundo Deportivo- ն հետազոտություն է անցկացրել, ըստ որի ՛՛Ռեալը՛՛ Բեյլի համար վճարել է 265 միլիոն եվրո: Այս գումարը իր մեջ ներառում է ոչ միայն տրանսֆերի գումարը, որը կազմել […]

Ստվերի դեմ պայքարը

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ կայացած գործակարգավարական տարեսկզբյան խորհրդակցության ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ամփոփեց համակարգի 2013 թվականի գործունեությունը, անդրադարձավ այս տարվա գերակա ուղղություններին և առաջնահերթ միջոցառումներին: «Բժշկական ծառայությունների որակի ապահովման ռազմավարությունը, առողջ ապրելակերպի խթանումը, ինչպես նաև առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ու բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումները լինելու […]

՛՛Այն, ինչի համար սաղ օրը ողբում է Ադրբեջանը՛՛

՛՛Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում օրեր առաջ տեղի ունեցած դիվերսիոն գործողությունները, բնական է, չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Քոչարյանը հիշեցրեց, որ համանախագահների հիմնական պահանջն է ժողովուրդներին պատրաստել ոչ թե պատերազմի, այլ՝ խաղաղության: ՛՛Այսինքն՝ այն ինչի համար սաղ օրը ողբում է Ադրբեջանը, այն է, […]

Եգիպտոսում 5 ոստիկանի են գնդակահարել

Եգիպտոսում դիմակավոր գրոհայինները հարձակվել են ոստիկանական կետի վրա եւ սպանել հինգ ոստիկանի: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքներից մեկում, գրում է Polit.ru-ն: Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի համար պատասխանատվությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված