07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Նախախորհրդարանը կազմակերպել էր

”Նախախորհրդարան” ազգային-քաղաքական նախաձեռնությունն այսօր  կազմակերպել էր հանրային ներկայացում-քննարկում  ”Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Իրավական և դատաիրավապահ ոլորտը” թեմայով:

Միջոցառման ընթացքում Նախախորհրդարանի անդամ, իրավաբան Վարուժան Ավետիսյանն անդրադարձավ համաշխարհայնացման ու նորգաղութացման համատեքստում իրավական և դատաիրավապահ ոլորտում տիրող ճգնաժամային վիճակին, դրա հետևանքներին, ընթացքի միտումներին և ներկայացրեց  Նոր որակի հայկական պետությունում այդ ճգնաժամի հաղթահարման ուղին, խնդիրներին և սկզբունքներին: Իրավական և դատաիրավապահ ոլորտի ներկայացումից հետո հանդիպման մասնակցիները հանդես եկան հարցերով, ծավալվեց քննարկում։

Ռազմավարական հայեցակարգի հանրային քննարկումների շարքով Նախախորհրդարանը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիների և համայն հայության ուշադրությունը հրավիրել Նոր որակի հայկական պետության պետականաշինության խնդրին, համախմբել հայաստանաբնակ և արտերկրաբնակ շահագրգռված և ունակ մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալու ապագա պետության կարևորագույն փաստաթղթի մշակման գործում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ