09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Թույլ ձյուն, մառախուղ

Հունվարի 23-ի, 26-ի  ցերեկը, 27-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:  24-25-ին  սպասվում է առանց  տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ: Քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև` էապես չի փոխվի:   

ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ

Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/: […]

Ադրբեջանը 7 զոհ է տվել

Տարվա մեջ կան օրեր, երբ Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելանում են, իրավիճակը սրվում է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա` այդ օրերից է հունվարի 20-ը, ինչպես ադրբեջանցիներն են ասում` “սեւ հունվարը”:  “Այդ օրերից են փետրվարի 26-ը, մայիսի 9, 18, սեպտեմբերի 2-ը եւ այլն: Պետք է իմանանք, որ […]

Ճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն, մասնավորապես՝ Թալինի, Մարալիկի, Ախույանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի և Դիլիջանի: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:   Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի […]

Խաչատուրովը հանդիպել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ս.թ. հունվարի 21-ից 22-ը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի /ԵԱԳԽ/, Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի /ԱՅՍԱՖ/ և նոր` ՛՛Վճռական աջակցություն՛՛ գործողության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի /ԿՖՈՐ/ ձևաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին: Նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը և առաջիկա ծրագրերը: Բրյուսել […]

Վթարի հետևանքով զոհվածների թիվը նվազել է.Նորիկ Սարգսյան/վիդեո/

  Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը ամփոփեց 2013թվականը.”Որպիսի կարողանանք ճիշտ գնահատել անցած տարվա վթարայնության վիճակը, հարկ եմ համարում համեմատական անցկացնել նախորդ հինգ տարիների վիճակագրության հետ: Քանի որ նախորդ հինգ տարիների ընթացքում այնպիսի համակարգային փոփոխուփյուններ են կատարվել, որոնք չէին կարող չանդրադառնալ վթարայնության աստիճանի վրա Սարգսյանը նշեց ԱՊՊԱ-ի դերը, […]

Հովհաննես Հունանյանին՝ Անուբախ Համբարյանով

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Հունանյանին փոխարինելու է Անուբախ Համբարյանը: Հիշեցնենք, Անուբախ Համբարյանը Լոռու մարզի ոստիկանության վարչության պետի պաշտոնից վերջերս է նշանակվել փոխնախարար:  Հարցը զեկուցող ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ այս որոշումը կապված է ոստիկանության կադրային փոփոխություններով:

Հետաքրքիր մանրամասներ Յուրա Մովսիսյանի մանկությունից

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանի հայրը՝ Սերգեյ Մովսիսյանը, պատմել է, թե ինչպես է իր որդին օգնել ընտանիքին փոքր ժամանակ: ՛՛Յուրան 12 տարեկանում հայկական խանությում էր աշխատում՝ որպես բանվոր: նա այնտեղ աշխատում էր ավագ եղբոր՝ Մովսեսի հետ: Այդ ժամանակ մենք շատ դժվար էինք ապրում: Մովսեսը նույնպես զբաղվում էր ֆուտբոլով, բայց ամեն օր […]

Կառավարությունը որոշեց չվաճառել

 ՀՀ կառավարության նիստում Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ կառավարությունը չի վաճառելու պետական գանձապետարանի թանկարժեք իրերը, որոնց մասին այսօր գրել էր մամուլը: ՛՛Այս որոշման իամստն է չվաճառել թaնկարժեք իրերը, նախկինում կար նման որոշում, չէինք կատարել, քանի որ միջազգային շուկայում գները նվազել են: Այսօր ֆիքսում ենք, որ այս պահին չենք վաճառում՛՛,-ասաց նախարարը: Նշենք, որ ըստ մամուլի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված