Հետաքրքիր մանրամասներ Յուրա Մովսիսյանի մանկությունից
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանի հայրը՝ Սերգեյ Մովսիսյանը, պատմել է, թե ինչպես է իր որդին օգնել ընտանիքին փոքր ժամանակ:
՛՛Յուրան 12 տարեկանում հայկական խանությում էր աշխատում՝ որպես բանվոր: նա այնտեղ աշխատում էր ավագ եղբոր՝ Մովսեսի հետ: Այդ ժամանակ մենք շատ դժվար էինք ապրում:
Մովսեսը նույնպես զբաղվում էր ֆուտբոլով, բայց ամեն օր պետք է գնային եւ մարզումների եւ աշխատանքի: Այդ պատճառով որոշեցինք, որ Յուրան կզբաղվի ֆուտբոլով, իսկ Մովսեսը կօգնի ընտանիքին:
Յուրան աշխատեց 3-4 ամիս: Օրական 6 ժամ աշխատում էր, որի պատճառով նույնիսկ դպրոց չէր հաճախում: Մենք դեկտեմբերին մեկնեցինք այդտեղ, իսկ Յուրան սկսեց սովորել միայն օգոստոսին: Մեզ համար անչափ դժվար էր, բայց տղաները մեզ այդ ժամանակ շատ օգնեցին՛՛,- նշել է ավագ Մովսիսյանը: