16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Խաչատուրովը հանդիպել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ս.թ. հունվարի 21-ից 22-ը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի /ԵԱԳԽ/, Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի /ԱՅՍԱՖ/ և նոր` ՛՛Վճռական աջակցություն՛՛ գործողության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի /ԿՖՈՐ/ ձևաչափով ԶՈՒ ԳՇ պետերի նիստերին:

Նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը և առաջիկա ծրագրերը:

Բրյուսել կատարած այցի ընթացքում գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը առանձնազրույցներ է ունեցել նաև մի շարք երկրների գործընկերների հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ