25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցի կապիտանն այսօր չի զոհվել

Ադրբեջանական APA.az-ն այսօր գրել էր, որ սահմանին հայկական կողմի գնդակից սպա է զոհվել։ Գործակալության տվյլաներով`  սպանվածն ադրբեջանական բանակի կապիտան, Նախիջեւանի բնակիչ Էլնուր Ջաֆարովն է։

 Այս առթիվ հաղորդագրություն է տարածել ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը` հերքելով ադրբեջանական կողմի մեղադրանքը, թե կապիտանը զոհվել է այսօր՝ հրադադարի խախտման արդյունքում։

«Ինչ վերաբերում է ադրբեջանական բանակում արձանագրված վերոնշյալ կորստին, ապա հարևան, բայց ոչ բարեկամ երկրում կատարվածը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկել ոչ թե հրադադարի ռեժիմի խախտման, այլև ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ ադրբեջանական դիվերսանտների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության համատեքստում: Հարկ ենք համարում հիշեցնել, որ միայն ս.թ. հունվարի 20-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբ, ադրբեջանական բանակում /իբր տարբեր հանգամանքներում/ արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 6 դեպք”,- ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ