Ի՞նչով պետք է գա, ՛՛հոկտեմբերի 27-՞ով՛՛, ՛՛մարտի մե՞կով՛՛, կոնյակի, Արմենթելի վաճա՞ռքով

՛՛Պատճառը քաղաքական է, Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ցանկությունն այնքան մեծ է, որ կարևոր չէ, թե ինչ ճանապահներով է ուզում այդ արդյունքին հասնել, կարևորը աղմուկ ու քննարկում լինի՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճի մասին: Գիմիշյանը շեշտեց, որ Քոչարյանը քննադատելու իրավունք չունի: […]