Նախարարը բավական խելացի է, որպեսզի
”Նախարարը բավական խելացի է, որպեսզի առանց փոփոխությունների իր ուզած մարդուն նշանակի, եթե ցանկանա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով այն լուրերը, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր նախարարը ցանկանում է նշանակել իր կողմից նախապես որոշված անձնավորության, և այդ պատճառով էլ պիտի ռեկտորի համար պահանջվող որոշակի չափորոշիչներ փոխի:
”Ինստիտուտում մեզանից պահանջուն են կտրուկ քայլեր, վաղը տեղի է ունենալու թատարեկան ինսսիտուտի խորհրդի նիստ, որտեղ կընտրվի խորհրդի նախագահ: Ես ոչ մի պայման շրջանառության մեջ չեմ դրել”,-ասաց նա:
ԿԳ նախարարն ընդգծեց, որ ռեկտորի պաշտոնի համար շրջանառվող հավանական անունները իրենց նախարարության գործողությունների արդյունքում չէ, որ շրջանառվում են:
”Ռեկտորի ընտրությունն իրականացվելու է ՀՀ օրենսդրությանը համաձայն”,-հավելեց Աշոտյանը:
Հիշեցնենք, օրեր առաջ կյանքից հեռացավ ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, նրան այժմ փոխարինում է պրոռեկտորը: