Ի՞նչով պետք է գա, ՛՛հոկտեմբերի 27-՞ով՛՛, ՛՛մարտի մե՞կով՛՛, կոնյակի, Արմենթելի վաճա՞ռքով
՛՛Պատճառը քաղաքական է, Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ցանկությունն այնքան մեծ է, որ կարևոր չէ, թե ինչ ճանապահներով է ուզում այդ արդյունքին հասնել, կարևորը աղմուկ ու քննարկում լինի՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով վարչապետ Տիգրան Սարգսյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռակա բանավեճի մասին:
Գիմիշյանը շեշտեց, որ Քոչարյանը քննադատելու իրավունք չունի: ՛՛Քոչարյանի իշխանության օրոք ոչ պակաս հանցագործություններ են տեղի ունեցալ, քան այսօր: Այն ժամանակ պետական իշխանությունն էր օտարվում, այսօրվա իշխանությունների օրոք էլ վերջին կրճոններն ենք ծախում՛՛:
Նա բացառում է, որ երկրորդ նախագահը կարող է վերադառնալ քաղաքականություն: ՛՛Ցանկանում է վերադառնալ, բայց ես բացառում եմ, որ լուրջ արդյունքի կհասնի, ի՞նչով պետք է գա, հոկտեմբերի 27-՞ով, ՛՛մարտի մե՞կով՛՛, կոնյակի, Արմենթելի վաճառքով, ի՞նչ բագաժով պետք է գա: Եթե պաշտոն ստանա, նրա վերադառնալու ցանկությունները լուրջ կդառնան՛՛,-ընդգծեց Գիմիշյանը:
Վերջինս վստահ է, որ ոչ կոալիցիոն ուժերը համագործակցելով Քոչարյանի հետ արդյունքի չեն հասնի:
՛՛Այդ քաղաքական ուժերը ժողովրդի կողմից մեկ անգամ գոնե վստահության քվե ստացել են ու չեն արդարացրել:
Շատերս մոռացել ենք, որ ԲՀԿ-ը Ռոբերտ Քոչարյանի ներկայացնող ուժն է, ամենաառաջադեմ ընդդիմադիր ուժը դարձավ ու կարողացավ ժողովրդին խաբել, իսկ ժողովուրդը մոռացավ, որ ԲՀԿ-ը Քոչարյանի հետ սերտ համագործակցող ուժ է եղել՛՛,-եզրափակեց նա: