06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 15, 2014

Միքայել Մինասյանին է փոխանցել

Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ: Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:   Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ  ողջույնները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:  

Բանդայի դատավարությունը կշարունակվի փետրվարին

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր հունվարի 15-ին սկսեց  Բանդայի հայտնի գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ մինչ այս գործը դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում էր, սակայն վերջինս անցած տարի նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս դատարանից էլ Մակյանը տեղափոխվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան: Մակյանը տեղեկցարեց, որ ծանոթ է […]

Չելյաբինսկի բնակիչը վերադարձրել է պատահաբար իր հաշվին փոխանցված 10 տրիլիոն ռուբլին

Ռուսական բանկերից մեկը բատահաբար Չելյաբինսկի քաղաքացի Թիմուր Ֆատկուլլինի հաշվին է փոխանցել 10 տրիլիոն ռուբլի, գրում է Газета.Ru-ն: Տեսնելով իր հաշվի պարունակությունը` երիտասարդն ապշել է, սակայն ոչ թե ծախսել է գումարը, այլ տեղեկացրել է բանկին: Բանկը, հասկանալով սխալը, փորձում է ուղղել այն, այժմ երիտասարդի բանկային հաշիվը ժամանակավորապես փակված է:

Փաշինյան, Բագրատյան` բավարար, Զուրաբյան, Դեմիրճյան, Ջհանգիրյան` անբավարար. ինչու

Ակիվիստ Վարդգես Գասպարին Facebook-յան իր էջում ներկայացրել է ՀԱԿ պատգամավորներին 2013 թ-ի գործունեության համար գնահատականներ: ”2013-ի իմ շնորհած գնահատականները 1.Նիկոլ Փաշինյան՝ բավարար ԱԺ-ում ակտիվ գործունեության, բոլոր քննարկումներին գործոն մասնակցության և քաղաքացիական շարժմանը մասնակցության համար: 2 . Հրանտ Բագրատյան՝ բավարար ԱԺ-ում ակտիվ գործունեության, հատկապես՝ տնտեսական հարցերի քննարկումներին գործոն մասնակցության, պետական տնտեսական գործունեության սխալները, ձախողումները և մեքենայությունները […]

Ո՞վ է էֆթանազիայի իրավունք տվել

  “Էֆթանազիան առնչվում է մարդու տառապանքի եւ սիրո հետ: Տվյալ միջամտությունը, եթե չասենք մերժելի է, ապա ողջունելի չէ: Ֆանտազիան կեղծավորություն եմ բնութագրում սոցիալական արդարության նկատմամբ, նույնը կարելի է կիրառել, ասենք, փողոցներում ապրողների նկատմամբ”,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բագրատ եպիսոկոպոս Գալստյանը: Նրա խոսքով, պետք է կարեւորել մարդու պատիվն ու արժանապատվությունը, եւ ոչ մեկի տրված չէ իրավունք` պահանջելու […]

Դիտարկում

  Հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպեն […]

Խայտառակություն է… /վիդեո/

 ”Կոնգրեսը հինգ տարվա ժողովրդի պայքարը յոթ մանդատի վերածեց”,-նման կարծիքի է ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Henaran.am-ի հարցին, թե ով է մեղավորը, արդյոք առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, նա պատասխանեց. ”Մենակ ինքը չէ, ես էլ հետը, բոլոր 17 կուսակցությունները: Անձնական շահերի հետևից ընկան և այդ փայլուն գործընթացը վերացվեց 7 մանդատի” Եթե մեզ էին խաբում` քաղխորհրդի անդամներիս, ժողովրդին կխաբեին ու […]

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն 2015-ին կլինի /վիդեո/

”Սահմանադրական փոփոխություններից հետ էլ ՀՀ-ը կգտնվի ամուր և վստահելի ձեռքերում, քանի որ ժողովրդի ձեռքերում է”,-այսօր ասուլիսում ասաց ԿԳՆ Արմեն Աշոտյանը: Նա հայտնեց, որ ըստ կանխատեսումների` այդ փոփոխությունների հանրքվեն 2015 թ-ին կլինի` Ցեղասպանության 100-ամյակին: Շարունակությունը` տեսանյութում:

Ես ռոբերտ քոչարյանի հետ երբեք չեմ պայքարի. Տիգրան Առաքելյան

ՀԱԿ ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել. Քաղբանտարկյալի եւ հասարակության հարաբերությունները շատ ավելի նուրբ են, քան հնարավոր է պատկերացնել…1.Հասարակությունը (համախոհ, գաղափարակից եւ այլն) ուշադիր պետք է լինի իր յուրաքանչյուր խոսքին, որը կառնչվի ռեժիմի ճանկերում հայտնված պատանդին։  2.Առավելագու՛յնս պատասխանատու պետք է լինի քաղբանտարկյալը, եթե իր քայլը կամ բարձրաձայնած միտքն իր գաղափարակիցներին կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի