18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Բանդայի դատավարությունը կշարունակվի փետրվարին

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր հունվարի 15-ին սկսեց  Բանդայի հայտնի գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ մինչ այս գործը դատավոր Մխիթար Պապոյանի վարույթում էր, սակայն վերջինս անցած տարի նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այս դատարանից էլ Մակյանը տեղափոխվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարան:

Մակյանը տեղեկցարեց, որ ծանոթ է քրեական գործին, ուսումնասիրել է ապացույցներն ու առաջարկեց դատավարությունը շարունակել ընդհատված տեղից: Էական առարկություններ չեղան:

Դատավարությանը որպես դատախազ ներգրավված Սասուն Խաչատրյանն էլ դատարանից ժամանակ խնդրեց իր դիրքորոշումը արտահայտելու համար: Դատարանը հաջորդ նիստը նշանակեց փետրվարի 12-ին եւ հայտարարեց, որ այսւոհետ Բանդայի գործով դատական նիստերը լինելու են յուրաքանչյուր չորեքշաբթի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ