29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ո՞վ է էֆթանազիայի իրավունք տվել

  “Էֆթանազիան առնչվում է մարդու տառապանքի եւ սիրո հետ: Տվյալ միջամտությունը, եթե չասենք մերժելի է, ապա ողջունելի չէ: Ֆանտազիան կեղծավորություն եմ բնութագրում սոցիալական արդարության նկատմամբ, նույնը կարելի է կիրառել, ասենք, փողոցներում ապրողների նկատմամբ”,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բագրատ եպիսոկոպոս Գալստյանը: Նրա խոսքով, պետք է կարեւորել մարդու պատիվն ու արժանապատվությունը, եւ ոչ մեկի տրված չէ իրավունք` պահանջելու սպանել իրեն: Մասնագետները հավաքվել էին քննարկելու` արդյոք ընդունելի է էֆթանազիայի կիրառումը Հայաստանում: 

 Հոգեբան Մարատ Զաքարյանի խոսքով, էֆթանազիա բառն առաջինը մեկնաբանել է Բեկո անունով մի բժիշկ, պարզաբանելով, որ դա քաղցր մահ է՝ բարի իմաստով:

“Լինում է պասիվ եւ ակտիվ էֆթանազիա: Երբ չեն օգնում լավանալուն, պասիվն է, երբ դեղեր են սրսկում, որպեսզի հիվանդը մահանա՝ ակտիվը: Էֆթանազիա` մահ, սպանություն, թե ինքնասպանություն, մեզ մոտ արգելված է, եվրոպական որոշ երկրներում ընդունվում է, սակայն հիմնականում մերժվում է”,-ասաց նա:

Հոգեբանը անձամբ դեմ է այդ երեւույթին, բայց  ոչ բոլոր բժիշկներն են հակված էֆթանազիային, քանի որ միշտ կարող է լինել հույսի նշույլը, որ մարդը կառողջանա:

Ժորա սարկավագ Սարգսյանի կարծիքով էլ  թե էֆթանազիայի եւ ընդհանրապես բիոէթիկայի մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ ազատության հետ մեկտեղ բարոյական պատասխանատվություն գոյություն ունի:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ