29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Փաշինյան, Բագրատյան` բավարար, Զուրաբյան, Դեմիրճյան, Ջհանգիրյան` անբավարար. ինչու

Ակիվիստ Վարդգես Գասպարին Facebook-յան իր էջում ներկայացրել է ՀԱԿ պատգամավորներին 2013 թ-ի գործունեության համար գնահատականներ:

”2013-ի իմ շնորհած գնահատականները

1.Նիկոլ Փաշինյան՝ բավարար
ԱԺ-ում ակտիվ գործունեության, բոլոր քննարկումներին գործոն մասնակցության և քաղաքացիական շարժմանը մասնակցության համար:

2 . Հրանտ Բագրատյան՝ բավարար
ԱԺ-ում ակտիվ գործունեության, հատկապես՝ տնտեսական հարցերի քննարկումներին գործոն մասնակցության, պետական տնտեսական գործունեության սխալները, ձախողումները և մեքենայությունները հանրամատչելի լեզվով ԱԺ ամբիոնից և ԶԼՄ-ներով հանրությանը լուսաբանելու և իրազեկելու համար: Մասնավորապես առաջինը նա լայն հանրությանը բացատրեց ”Սահմանի վրա գազի 189 դոլար արժեքի” անհեթեթությունը:

3 .Արամ Մանուկյան՝ մասամբ բավարար
ԱԺ-ում մասամբ ակտիվ գործունեության, ինչպես նաև հասարակայնության հետ շփումների պահպանման համար:

4 . Լևոն Զուրաբյան՝ անբավարար
ԲՀԿ-ի հետ մերձենալու փորձերի, և դժվարությամբ ձեռք բերված ժողովրդի աջակցությունը թերագնահատելու և մասամբ կորցնելու համար:Մասնավորապես Գևորգ Կոստանյանին ”աշխատելու շանս տալու համար”: Արդյոք Լ. Զուրաբյանին հայտնի չէր Կոստանյանի, որպես ՀՀ կողմից ՄԻԵԴ-ին պատասխանող, անհիմն մերժվել են բոլոր դիմումատուների անհերքելի բողոքները: Մասնավորապես իմ իսկ հարցով, 2008 թվի մարտին ”Նուբարաշենում” դաժան, անմարդկային խոշտանգումների ենթարկվելու հանգամանքը:

5. Ստեփան Դեմիրճյան՝ անբավարար
ԱԺ-ում պասիվ գործունեության կամ գուցե ընդհանրապես անգործության և Մաքսային Միությանը ընդգրկվելու մասին դրական դիրքորոշման համար:

6. Գագիկ Ջհանգիրյան՝ անբավարար
ԱԺ-ում պասիվ գործունեության, և Մաքսային Միությանը ընդգրկվելու մասին դրական դիրքորոշման համար: Ինչպես նաև ներկա դատախազության արժեքային համակարգից չսահմանազատվելու համար:

7. Լյուդմիլա Սարգսյան՝ անբավարար
ԱԺ-ում պասիվ գործունեության և Մաքսային Միությանը ընդգրկվելու մասին դրական դիրքորոշման համար”,-գրել է Գասպարին:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ