Համայնքների խոշորացումը Մեղրիի՞ց /վիդեո/
ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ վարչատարածքային բարեփոխումներին: Նրա խոսքով, նախարարությունում քննարկվել է համայնքների խոշորացման պիլտոյաին երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական: Առաջինը կնշանակի որեւէ ծրագրի՝ հիմնականում տնտեսական ներուժ պարունակող եւ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների՝ օրինակ արդյունավետ բյուջետավորման շուրջ խոշորացում: Իսկ վարչական փունջը իր մեջ ներառում է համանքների միջեւ կարճ հեռավարությունը, բնակիչների համատեղելիությունը եւ այլն: Նախարարության փորձագետների կողմից մշակվել է 14 համայնքային փունջ:
Henaran.am-ի այն դիտարկմանը, թե Սյունիքի հարավի բնակիչները դժգոհ են, որ Մեղրի, Ագարակ եւ տարածաշրջանի գյուղերը պետք է միավորվեն մեկ համայնքում եւ պատրաստավում են բողոքի ակցիայի՝ չհամաձայնվեց:
“Մեր մասնագետները հանդիպել են բնակիչների հետ, ճշտել են տեսակետները: Մեղրին ռազմավարական նշանակություն ունի եւ ինքը մեկ խոշոր համայնք է”,-ասաց նա՝ հորդորելով աժիոտաժի առիթ չառաջացնել:
Համայնքների խոշորացումը, փոխնախարարի խոսքով, ոչ այսօրվա, ոչ էլ վաղվա հարց է:
Մանրամասները տեսանյութում: