06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 13, 2014

Խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից չօգտվել

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին` ժամը  09:30-ի  դրությամբ, հանրապետության  որոշ շրջաններում` Արագածում, Ապարանում, Բաղրամյանում և Արարատում թույլ ձույն է տեղում :   Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: […]

Երեխա չունեցող զույգերն ավելի երջանիկ են ամուսնության մեջ. Telegraph

Երեխա չունեցող զույգերը: Նման եզրահանգման են եկել Բրիտանիայի հայտնի գիտնականները, գրում է The Telegraph-ը: Ուսումնասիրություններին մասնակցել են տարբեր տարիքի ավելի քան հինգ հազար զույգեր: Հարցումները ցույց են տվել, որ այն զույգերը, որոնք երեխաներ չունեն, ավելի թէանկ են գնահատում իրենց հարաբերություններն ու ավելի մտերիմ են միմյանց հետ, քան նրանք, ովքեր երեխաներ ունեն: 

Ում բաժին կընկնի Հովհաննիսյանի մանդատը

Հնարավոր է, որ այսօր ՀՅԴ-ում քննարկում լինի Վահան Հովհաննիսյանի մանդատի հետ կապված: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ ”ցանկի հերթական համարով գնալու սկզբունքն է աշխատում”: ”Որևէ նոր բան չկա, քննարկում կլիմնի մինչև սահմանված ժամկետը, որը մինչև ամիս 15-ն է, մինչ այդ որոշում կլինի […]

Հենրիկ Նավասարդյանի որդին ձերբակալված չէ

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին՝ Դավիթ Նավասարդյանը ձերբակալված չէ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության վարչությունից: Դավիթ Նավասարդյանի ավտոմեքենայում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված, որը ուղարկվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: Դավիթ Նավասարդյանը հունվարի 11-ին , Երեւանի “Գնունի” շինանյութի շուկայում վիճել է վաճառողներից մեկի հետ, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել: Միջադեպին խառնվել էին […]

Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից

Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ”Շիրակ կենտրոնը”: Խնդրով մտահոգ, քրեակատարողական հիմնարկության սոցաշխատակիցները ևս դիմել են մեր կազմակերպությանը: Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, […]

Վրաստանի քաղաքացին տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Հունվարի 13-ին, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին “ՍԿԱՆԻԱ” մակնիշի SAO-822 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և […]

Հնարավոր է ձյուն

Հանրապետության տարածքում` Հունվարի 13-ին, 15-17-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: Հունվարի 14-ին հնարավոր է ձյուն: Քամին արևմտյան՝ 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:  Երևանում՝ Հունվարի 13-17-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի