06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ում բաժին կընկնի Հովհաննիսյանի մանդատը

Հնարավոր է, որ այսօր ՀՅԴ-ում քննարկում լինի Վահան Հովհաննիսյանի մանդատի հետ կապված: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ ”ցանկի հերթական համարով գնալու սկզբունքն է աշխատում”:

”Որևէ նոր բան չկա, քննարկում կլիմնի մինչև սահմանված ժամկետը, որը մինչև ամիս 15-ն է, մինչ այդ որոշում կլինի հաստատ”,-շեշտեց պատգամավորը:

Նշենք, որ ըստ ՀՅԴ համամասնական ցուցակի` Վահան Հովհաննիսյանին հաջորդում է Արամայիս Գրիգորյանը, ով այժմ Արարատի մարզպետն է:

Համամասնական ցուցակի հաջորդ համարը ԳՄ քարտուղար Միքայել Մանուկյանն է՝ նախորդ գումարման ՀՅԴ պատգամավոր, ”Մեղեդի” սրճարանի համասեփականատեր:

Լուրեր են շրջանառվում, որ ՀՅԴ-ում կարծում են, որ մեծ է հավանականությունը, որ Մանուկյանը հրաժարվի՝ մանդատը զիջելով իրեն հաջորդող Կարեն Շահմուրադյանին, ով Հայաստանում ”Արարատ-լադայի” գործադիր տնօրենն է, որը բավականին ”ներդրումներ” է կատարել ՀՅԴ նախընտրական փուլում և դժվար թե հրաժարվի մանդատից: Իսկ հրաժարվելը ցանկալի է ոչ այն պատճառով, որ ՀՅԴ-ն գենդերի կողմնակիցն է, քանի որ գալիս է Ռուզան Առաքելյանի հերթը, այլ որ նրանից հետո նախորդ գումարման մեկ այլ հաջողված պատգամավորի՝ Արա Նռանյանի հերթն է:

Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ