10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից

Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել ”Շիրակ կենտրոնը”: Խնդրով մտահոգ, քրեակատարողական հիմնարկության սոցաշխատակիցները ևս դիմել են մեր կազմակերպությանը: Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել: Գյումրիում ընթացող բնակբաշխման վերջին փուլում էլ թեև Կ. Աթանեսովայի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հանձնվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության բնակբաշխման հանձնաժողովին, սակայն այս անգամ էլ նրան մերժել են տխրահռչակ 432-րդ որոշման հիման վրա, հավանաբար այն պատճառով, որ նա, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, ժամանակավորապես դուրս է հանված Գյումրու հաշվառումից: Իհակե, անտրամաբանական է ստացվում, առավել ևս՝ անհասկանալի և հակամարդկային: Լավ, բա մարդը սահմանված պատժաչափը կրելուց հետո որտե՞ղ է բնակվելու: Ավելացնենք նաև, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ՝ 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշումը կարծես թե ընդունվել է ավելի շուտ անօթևան քաղաքացիներին բնակարաններից զրկելու, քան թե նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար: Անօթևան դատապարտյալ կնոջ բնակարանային թնջուկի մասին առավել մանրամասն՝ ”Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ