07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վրաստանի քաղաքացին տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է.

Հունվարի 13-ին, ժամը 03.01-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ-ին “ՍԿԱՆԻԱ” մակնիշի SAO-822 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդը՝ 1957 թ. ծնված Գ. Յ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի), տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1982 թ. ծնված Զ. Կ. (Վրաստանի Հանրապետության քաղաքացի):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ