06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 13, 2014

Միկրոավտոբուսն ընկել է ջրանցքը, կան զոհեր

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում միկրոավտոբուսը  անցել է կամրջի արգելապատնեշն ու ընկել ջրանցքը, ինչի արդյունքում զոհվել է 6 մարդ։ Միկրոավտոբուսում եղել է 6 հոգի, այդ թվում` վարորդը, նրանք բոլորը մահացել են, հայտնում է interfax.ru-ն:

Մարդ ինչքա՞ն ՏԽՄԱՐ պետք է լինի. Արամ Կարապետյանի գնահատականը

“Նոր ժամանակներ” կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, որտեղ վերջինս գնահատական էր տվել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքին: Արամ Կարապետյանը գրել է. “Ժողովուրդ ջան, ասում եմ մարդ ինչքա՞ն ՏԽՄԱՐ պետք է լինի, որ ԿԲ–ի նախագահ նշանակի ու տաս տարի այդ պաշտոնին պահի մի մարդու ՝ […]

Իշխող ”Հանրապետականն” արձագանքում է Ռոբերտ Քոչարյանին

“Քաղականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին”,-Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին՝ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի […]

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 90-ամյակը նշվեց Վիրահայոց թեմի ”Հայարտուն” կենտրոնում

Հունվարի 9-ին աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը կդառնար 90 տարեկան: Ազգությամբ հայ, Թբիլիսիում ծնված, ստեղծագործական արգասաբեր տարիները այստեղ և Ուկրաինայում անցկացրած և Երևանում հուղարկավորված Սերգեյ Փարաջանովի հոբելյանին էր նվիրված հուշ-երեկոն, որը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի ”Հայարտուն” կենտրոնը՝ ճանաչված լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հետ համագործակցությամբ և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդի և […]

Կարեն Ավագյանի խորհուրդը Հայաստանի էքս-նախագահին

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ էքս-նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին օրերին ակտիվությանը:  “Ոնց է երևում, որ Ռոբերտ Քոչարյանը շատ ազատ ժամանակ ունի։ Դա էլ մի բան չէ, քանի որ հարցազրույցներ տալը նրա համար դառնում է ամենալուրջ գործը։ Գուցե կարելի էր այդ ազատ ժամանակն օգտագործել ինչ-որ բուհում դասախոսություններ կարդալով և […]

Բարեգործական կազմակերպությունները` աղանդների ֆինանսական աջակից. նոր բացահայտումներ/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը և համակարգող Գոռ Նալբանդյանը խոսեցին վերջերս բացահայտված 5 աղանդների մասին: Դրանք են`  Ջերմուկի  ”Կյանքի ջուր”  եկեղեցին  , Բջնիի “Աստծո թագավորական քահանայություն”  եկեղեցին , Սևանի “Ավետաբեր” եկեղեցի,  Չարենցավանի “Երգ Երգոց” Եկեղեցին   և  “Կեանքի Աղբիւր”  եկեղեցին: Սևակ Հովհաննիսյանը նշեց, որ դրանք հիմնականում ավետարանական եկեղեցիներ են և […]

Անչափահասը ամանորյա արձակուրդների ընթացքում 3 հոգու է սպանել

Իրկուտսկի շրջանում ոստիկանները ձերբակալել են անչափահասի, ով կասկածվում է ամանորյա արձակուրդների ընթացքում երեք հոգու սպանելու մեջ: Անչափասն ընկերների հետ փորձել են թալանել տունը, ինչի արդյունքում սպանել են երեք հոգու ապա վառել տունը: Մեղավորները 16, 18 եւ 24 տարեկան են: Երկու չափահասները հարազատ եղբայրներ են: Նախաքննության տվյալներով` երիտասարդները հարբած են եղել:

Հայաստանի հավաքականի խաղացողը հրաժարվեց ղազախական ակումբից

Վերջին օրերին ռուսական լրատվամիջոցները նշում էին, որ Հայաստանի ազգային հավաքականի եւ Եկատերինբուրգի ՛՛Ուրալի՛՛ հարձակվող Արթուր Սարկիսովը կարող է  տեղափոխվել ղազախական ՛՛Ակտոբե՛՛: Բայց այս տեղեկությունը հերքել է Սարկիսովի գործակալ Տիգրան Մկրտչյանը: Վերջինս հայտնել է, որ ներկա պահին ՛՛Ակտոբեն՛՛ չի դիտարկվում Սարկիսովի կողմից որպես ակումբ, որտեղ հանդես կգա ֆուտբոլիստը: Նշենք, որ ղազախական թիմում հանդես են գալիս Հայաստանի […]

Տոնական օրերին քաղաքացիների կողմից բարձրացված բոլորը հարցերը օպերատիվորեն լուծում են ստացել

Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է, նկատի առնելով տոնական օրերին թեժ գծերի հեռախոսահամարներով քաղաքացիների կողմից ստացված ահազանգերն ու լրատվամիջոցների  կողմից արձանագրված թերությունները, աշխատանքներում թերացած որոշ վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հայտարարել գրավոր խիստ նկատողություն: Դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ  վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի