20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իշխող ”Հանրապետականն” արձագանքում է Ռոբերտ Քոչարյանին

“Քաղականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է,  բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին”,-Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին՝ ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որեւէ քաղաքական գործչի, առավել եւս պաշտանթող նախագահին:

Մանավորապես Քոչարյանի վերլուծություններում՝ Էդուարդ Շարմազանովը ապագային ուղղված քայլեր չի տեսնում` “Անցյալում  մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են,  որոնք ժամանակավրեպ են”:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված գազային պայմանագրին.

 “ՀՀԿ-ն վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային եւ նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում եւ պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա եւ դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից”,-եզրափակեց Շարմազանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ