08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Գեներալը դեմ է քվեարկելու. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը իրենց հետ զրույցում հայտարարեց, թե ինքը “Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին” օրենքին դեմ է քվեարկելու։ “Հետաքրքրվեցինք, թե ինչու է նման որոշում կայացրել, եւ արդյոք կուսակցությունից իրեն չեն ասել, որ պետք է կողմ քվեարկի։ «Ո՞վ ասի… Այ մարդ, կողմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք […]

Ռուսական կազմակերպությունն ավելի շահավետ առաջարկ էր արել. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ ավտոկանգառների տնօրինումը եւ քաղաքի փողոցները կհանձնեին “Փարքինգ սիթի սերվիսին”, Հայաստան էր եկել ռուսական մի կազմակերպություն, որի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը բավականին շահավետ առաջարկներ են արել։ “Մեր տեղեկություններով ռուսական ընկերությունը պատրաստ է եղել որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին՝ ավտոկանգառների մասով։ Ընկերության ներկայացուցիչները խոստացել են բերել որակյալ եւ վերջին […]

Հերթական էլիտար հարսանիքը “Օջախ” ռեստորանում. Չորրորդ իշխանություն.

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով՝ իշխանական վերնախավում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը։ “Դեկտեմբերի 14-ին “Օջախ” ռեստորանում տեղի է ունենալու Ազգային ժողովի Առողջապահության հարցրի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի դստեր հարսանիքը։ ՉԻ աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովից հրավիրվածները շատ փոքր թիվ են կազմում՝ ընդամենը 14 հոգի։ Թեեւ հրավիրատոմսերը բաժանված են, բայց պատգամավորներից շատերը […]

Աղվան Հովսեփյանը կմնա առանց պաշտո՞ ն.Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, միասնական քննչական մարմնի ստեղծումը դեռեւս իրականություն չի դառնում, վերջին շրջանում դրա հետ կապված գործընթացները կարծես թե դանդաղել են: Արդեն տարեվերջ է, սակայն դրա ստեղծման հետ կապված օրինագիծը կամ օրինագծերի փաթեթը չի ներկայացվել Ազգային ժողով:  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թերթի  հետ զրույցում նշեց, որ այդ հանձնաժողովը մշակել եւ իրենց է հանձնել այն օրենսդրական փաթեթը, […]

Պուտինը սառն է ընդունել նվերները. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել։  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով մոտեցել է Պուտինին ու նվիրել իր գրքերից երկուսը։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ Պուտինը բավական սառն է արձագանքել Մամիկոնիչի նվերին։ Ա. Գեղամյանը թերթի հետ զրույցում հաստատեց […]

Նոր բանտապե՞տ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը թեեւ փոխոստիկանապետների վերջին փոփոխությամբ հասկացավ, որ համակարգ իր վերադարձի հավանականությունն անորոշ ժամանակով հետաձգվում է, սակայն չի կորցնում օպտիմիզմը։ Նրա շրջապատը լուրեր է տարածում, որ Նազարյանը շուտով նշանակվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի փոխարեն, որի փոփոխության հարցը վաղուց է օդում թեւածում։  Այս պաշտոնի վրա […]

”Ռուս աշխատողներին պրեմիա ա տալիս, մեր էրեխեքի բերնից կտրում իրանց ա գոհացնում”

Եթե այլ ընկերություններում  հաստիքների կրճատում է, ապա “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲ ընկերության տնօրինությունը այլ քաղաքականություն է վարում: Ղեկավարությունը պարտադրում է աշխատակիցներին՝ չվճարվող, ասել է թե իրենց հաշվին ամիսը մի քանի օր արձակուրդ վերցնել, որպեսզի քիչ աշխատավարձ վճարեն: “Սա բերում է խնայողություն, էն դեպքում, որ միայն հայերին ա ստիպում, ռուս աշխատողներին հլա պրեմիա ա տալիս, մեր էրեխեքի […]

Վերջին հայհոյանքներով հարձակվեցին վրաս` ես քո մորուքը, քո մայրը… հոգևորականը քաղաքական ապաստան կխնդրի

Սայաթ-Նովա 10-12 շենքերի մեջտեղում իրականացվող բազմաֆունցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարներն այսօր հերթական անգամ վեճի են բռնկվել հարակից շենքի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի հետ : Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց սարկավագը: “Էսօր էլի եկան ուզեցան քանդեն, տրակտոր-մրակտոր էլի, ես էլ տանն էի` զանգեցի մեր իրավաբանին, ասեցի` օրենքը չեմ հասկանում, կարգը չեմ հասկանում: Ու էտ պահին պատրաստվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի