08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Նաղդալյանն անջատեց Փաշինյանի ու Փոստանջյանի խոսափողները. ՛՛թեժ՛՛ քվեարկություն /վիդեո/

Այսօր Ազգային ժողովը քվեարկեց Կենսաթոշակների մաիսն ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: Նախապես ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. ՛՛Վերապահում ունենք ներկայացված փոփոխության վերաբերյալ, արդարության սկզբունքը որոշակի խախտված է, որ տասը տարվա ստաժ ունեցողի գործակիցն ավելին պետք է լինի, քան ասենք երեսուն տարվա ստաժ ունեցողը:  Չցանկանալով վտանգել նախագծի ընդունումը, որ գոնե նրանք […]

Արյուն է թափելու … սպառնում է ներքնաշորը նետել նախագահականի վրա /լրացված/ վիդեո/

Ազատության հրապարակից ազատամարտի մի խումբ վետերաններ, ազատամարտիկների կանայք, մայրեր բողոքի երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր` իշխանափոխության պահանջով: Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսի Հայաստան իր երեխաների համար չէր պատկերացնում: “Մի անգամ արյուն թափել ենք, էլի ենք թափելու: Պայքարելու ենք մինչեւ վերջ: Նախագահը պարտավոր է ընդունել մեզ եւ պատասխանել մեր հարցերին”: Երբ […]

՛՛Հայոց գլխավոր արծվի՛՛ հայտարարությունը /ֆոտո/

 “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում, այդ թվում նաեւ սահմանագծի մարտական հենակետերում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք անցկացվում են շնորհավորանքների, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների պարգեւատրման, հայրենասիրական համերգների կազմակերպման, զորավարժարաններում կրակային պատրաստվածության անցկացման տեսքով:  “Հայոց […]

Կարմիր վարդեր Արփինե Հովհաննիսյանին /վիդեո/

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ծննդյան օրն է: Քանի որ ԱԺ նախագահը Հնդկաստան է մեկնել, նիստը վարող Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց երիտասարդ պատգամավորին՝ ցանկանալով ամենալավը:  Պատգամավորները ծափահարեցին Հովհաննիսյանին և կարմիր վարդեր նվիրեցին:

Նախագահը ստորագրել է “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը եւ մի շարք այլ օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, “ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” ՀՀ օրենքները:

Ասադը ցանկանում է ղեկավարել նաեւ երկրի կառավարությունը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ցանկանում է պահել նախագահի պաշտոնը եւ ղեկավարել նաեւ կառավարությունը, գրում է РИАНовости-ն: Ավելի վաղ երկրի ընդդիմությունը հայտնել էր, որ պատրաստվում են ժամանակավոր կառավարություն հիմնել` 9 նախարարների մասնակցությամբ: Ընդդիմության ղեկավարը նշել էր, որ “Ժենեւա 2”-ի ժամանակ անհրաժեշտ է հայտարարություն անել, որ Ասադը պետք է թողնի երկրի ղեկավարությունը: Մինչդեռ Ասադը ոչ միայն չի […]

Խորհրդարանում խառնաշփոթ է /լրացված/

Ազգային ժողովում քվեարկության դրվեց պարտադիր կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը հանելու խորհրդարանական 4 ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՛՛Ժառանգություն՛՛, ՀՅԴ կողմից ներկայացված օրենքի նախագիծը: Նախապես ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կոալիցիան` ի դեմս ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի դեմ են քվեարկելու: Սրանից հետո ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, ապա լրագրողների հետ զրույցում, ի պատասխան […]

Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ

Այսօր Ազգային ժողովում  քվեարկության կդրվի “Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքի կիրառումը հետաձգելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ մասնաշենքի առաջ այս պահին բողոքի ակցիա է: Henaran.am-ի թղթակիցներն աշխատում են թե խորհրդարանի ներսում, եւ թե դրսում: Հաշվի առնելով քննարկվող հարցի հասարակական հնչեղությունը, Henaran.am-ը կհեռարձակի Ազգային ժողովի նիստը:

Ամենաշատը ձուն է թանկացել

Սպառողական շուկայում  գնանկում 2013-ի 11 ամիսներից նկատվել է 4-ում: Մեկ ամսում` մայիսին, գները նույնն են մնացել, իսկ վեց ամիսներին գնաճ է նկատվել: Այս մասին “Հենարան” մամուլի ակումբում այսօր ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` գնաճ է արձանագրվել պարենային եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ ծառայությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի