27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խորհրդարանում խառնաշփոթ է /լրացված/

Ազգային ժողովում քվեարկության դրվեց պարտադիր կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը հանելու խորհրդարանական 4 ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՛՛Ժառանգություն՛՛, ՀՅԴ կողմից ներկայացված օրենքի նախագիծը:

Նախապես ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ կոալիցիան` ի դեմս ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի դեմ են քվեարկելու: Սրանից հետո ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, ապա լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ինչու է ընդմիջում վերցնում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. “Ժամանակ ենք տալիս իշխանությանը, միգուցե խելքները գլուխները հավաքեն”: 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց բոլոր գործընկերներին կոռեկտ լինել:

՛՛Մենք ըմբռնումով ենք մոտենում, կարծում եմ՝ կոռեկտությունը  բոլորիս գեղեցկացնում է, յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում ինչպես քվեարկել՛՛,-ասաց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին այս դահլիճում քննարկվել է այդ համակարգը, որտեղ ՀՀԿ-ը, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն կողմ են քվերակել, դեմ է եղել միայն Վիկտոր Դալլաքյանը, իսկ ՀՅԴ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛ չեն մասնակցել քվեարկությանը:

՛՛Յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, պետք է չի մեզ 37 թվականի մեթոդներով ասել, որ եթե մենք իրենց նման չենք մտածում, որեմն վատն ենք՛՛: Հարցին՝ 20 րոպեի ընթացքում կարող է  ինչ-որ բան փոխվել, Շարմազանովը պատասխանեց. ՛՛Մի՞գուցե ՛՛Դաշնակցության՛՛ մեջ փոխվի, մեզ մոտ չէ՛՛:

Ընդմիջումից հետո արդեն կազմակերպվեց քվեարկություն: Ուշացած դահլիճ վազեցին ԲՀԿ-ական պատգամավորները:

Ի վերջո, 46 կողմ, 54 դեմ ձայներով նախագիծը չընդունվեց: Քվեարկությունից հետո ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք կդիմեն արդեն այլ միջոցների:

Իսկ Հրանտ Բագրատյանն էլ առաջարկեց իշխանությանը փող հավաքել ու որոշ գործընկերների ուղարկել Չիլի տեսնելու, որ այս համակարգն այնտեղ արդյունավետ չի գործել, ինչի մասին հայտարարում են: 

 ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էլ Գալուստ Սահակյանին հորդորեց Չիլի ուղևորվելու փոխարեն գնալ և ԱԺ-ի դիմաց ցուցարարներին բացատրել, թե ինչու դեմ քվեարկեցին առաջարկին : 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ