13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուսական կազմակերպությունն ավելի շահավետ առաջարկ էր արել. Չորրորդ իշխանություն

 “Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ ավտոկանգառների տնօրինումը եւ քաղաքի փողոցները կհանձնեին “Փարքինգ սիթի սերվիսին”, Հայաստան էր եկել ռուսական մի կազմակերպություն, որի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը բավականին շահավետ առաջարկներ են արել։

“Մեր տեղեկություններով ռուսական ընկերությունը պատրաստ է եղել որակյալ ծառայություններ մատուցել ՀՀ քաղաքացիներին՝ ավտոկանգառների մասով։ Ընկերության ներկայացուցիչները խոստացել են բերել որակյալ եւ վերջին թողարկման տերմինալներ, որոնք տեղադրված կլինեն Երեւանի բոլոր փողոցներում, եւ ավտոկայանատեղի ծառայության գներն էլ առաջարկվել են ավելի քիչ, քան հիմա գործում է”,- գրում է թերթը եւ հավելում, որ ամենակարեւորն այն է, որ ռուսական ընկերությունը պահանջել է շահույթի 1 տոկոսը, իսկ մնացած 99 տոկոսը նա համաձայնել է մուտք անել ՀՀ բյուջե։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ