Աղվան Հովսեփյանը կմնա առանց պաշտո՞ ն.Ժամանակ
Ըստ “Ժամանակ”-ի, միասնական քննչական մարմնի ստեղծումը դեռեւս իրականություն չի դառնում, վերջին շրջանում դրա հետ կապված գործընթացները կարծես թե դանդաղել են: Արդեն տարեվերջ է, սակայն դրա ստեղծման հետ կապված օրինագիծը կամ օրինագծերի փաթեթը չի ներկայացվել Ազգային ժողով:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը թերթի հետ զրույցում նշեց, որ այդ հանձնաժողովը մշակել եւ իրենց է հանձնել այն օրենսդրական փաթեթը, որն էլ պետք է քննչական մարմնի ստեղծման համար իրավական դաշտ ապահովի: Նրա խոսքերով՝ օրենսդրական այդ փաթեթը բավականին ծավալուն է, իրենք աշխատում են դրա վրա, բայց դեռ պարզ չէ, թե երբ այն կավարտեն եւ կներկայացնեն կառավարության դատին, այնուհետեւ նաեւ՝ Ազգային ժողով:
Նախապես, սակայն, իշխանությունները մտադիր էին այդ գործընթացն այնքան արագ կազմակերպել, որ Միասնական քննչական մարմինն իր աշխատանքները սկսեր ամանորյա տոներից հետո՝ 2014թ. հունվարի 10-ից:
Չի բացառվում, սակայն, որ դա ոչ այնքան իշխանությունների, որքան Ա. Հովսեփյանի ցանկությունն է եղել, որ հնարավորինս շուտ կրկին պաշտոն զբաղեցնի:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: