10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

Շարմազանովը հանդիպեց ՛՛Սինջար եզդիների ազգային միավորման՛՛ հետ

Դեկտեմբերի 11-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի ՛՛Սինջար եզդիների ազգային միավորում՛՛ ՀԿ-ի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին Ազգային ժողովում՝ պարոն Շարմազանովը նշեց, որ հայերին և եզդիներին կապում է դարավոր բարեկամությունը, և ինքը կարևորում է ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդիական համայնքի դերը մեր պետության կայացման գործում: Նա փաստեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պետության լիարժեք քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու ազգային […]

ԱԱԽ քարտուղարը Մոսկվայում է

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հետ: Կողմերը քննարկել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերում ջանքերն համատեղելուն ուղղված, արդյունավետ համագործակցություն իրականացնելու ուղղությամբ մեխանիզմների կիրառման հարցերի լայն շրջանակ: Հանդիպման արդյունքներով կողմերի հանձնարարությամբ Թմրանյութերի շրջանառության հսկողության դաշնային […]

Խաբկանքի էֆեկտ` զգուշացեք կեղծ զեղջերից /վիդեո/

“Իրազեկ և պաշտպանված սպառող” ՀԿ  նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր լրագրողներին ներկայացրեց Ամանորյա տոներին ընդառաջ թանկացումների շուրջ իրենց ուսումնասիրությունները: Նրա կանխատեսմամբ՝ առաջիկայում կթանկանա պտուղ-բանջարեղենը, ընդեղեի գներն արդեն բավականին բարձր են և կմնան կայուն, օղու շուկայում ակցիաների շնորհիվ հնարավոր է գնի նվազում նկատվի. “Մսամթերքը չի թանկացել և չի էլ թանկանա, սակայն եթե այսօր դա դրական է, հետագայում […]

Ո՞ւմ ձեռքն է սեղմելու Դավութօղլուն Երեւանում /վիդեո/

Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան գալիս է միայն նրա համար, որպեսզի աշխարհին ցույց տա, թե հաշտեցման ինչ-որ գործընթաց է առկա:  Նման տեսակետ հայտնեց ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:  Սակայն , նրա խոսքով, հասկանալի է, որ Հայաստանը չի կարող Թուրքիայի հետ […]

Ղազախստանում հրաժարվել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից

Վերջին շրջանում տեղեկություն էր տարածվել, որ Ղազախստանի նորընծա չեմպիոն ՛՛Ակտոբեն՛՛, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ ՛՛Կրասնոդարի՛՛ կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ծառայություններով: Բացի այդ, տեղեկություն կա, որ ղազախական ակումբը հետաքրքրված է նաեւ Գյումրիի ՛՛Շիրակի՛՛ կոտ դ՛ իվուարցի խաղացող Սերժ Դեբլեի ծառայություններով: Այսօր Անդրեյ Միրոշնիչենկոն, ով ՛՛Ակտոբեի՛՛ մարզչական […]

Պատգամավորները վիրավորված են նախարարից. ՛՛թեժ՛՛ կրքեր ԱԺ-ում

Ազգային ժողովում բավական ՛՛թեժ՛՛ քննարկում է ծավալվել ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ: Նախագիծը դեռ երեկ էր ներկայացվել Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից: Ըստ նրա՝ փոփոխություն է կատարվելու ՛՛Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված ձկնաբուծության նպատակով ջրօգտագործման համար բնօգտագործման վճարի հաշվարկման գործող կարգում, երբ ջրօգտագործման ամբողջ ծավալի […]

Եթե ԼՂ հարցում Թուրքիան չեզոք դիրք պահպաներ, հայ-թուրքական հարաբերություննեըը շատ առաջ գնացած կլինեին. թուրք իրավապաշտպան

Սեւծովյան տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեղած հարաբերությունները կարգավորորղ միակ կառույցն է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զառաքոլուն: “Հենց դրա շնորհիվ է, որ ես կարողանում եմ գալ Հայաստան, այսօր այստեղ եմ”,- ասաց նա: Անդադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի`Հայաստան գալուն` Ռ. Զառաքոլուն ասաց, որ ինքն ամեն դեպքում ողջունում է […]

Գլխավոր դատախազը ՄԻՊ-ին` ներկայացրեք 1 փաստ

ՀՀ գլխավոր  դատախազի  արձագանքը ՀՀ ՄԻՊ արտահերթ  զեկույցին:  ՄԻՊ-ին ՀՀ գլխավոր դատախազի նամակն ամբողջությամբ՝ ստորև. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան պարոն Կ. Անդրեասյանին Հարգելի պարոն Անդրեասյան, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու […]

Սերժ Թանկյանը՝ Հայաստանի եւ Ուկրաինայի արժանիքներից

Հայտնի հայազգի ռոք երգիչ Սերժ  Թանկյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինան եւ Հայաստանը, ինչպես նաև բոլոր նախկին խորհրդային երկրներն արժանի են իրապես անկախ լինելու՝ ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտուց, այլև Արևմուտքի հաշվարկված և շուկայական մանիպուլյացիաներից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված