28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե ԼՂ հարցում Թուրքիան չեզոք դիրք պահպաներ, հայ-թուրքական հարաբերություննեըը շատ առաջ գնացած կլինեին. թուրք իրավապաշտպան

Սեւծովյան տնտեսական համագործակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեղած հարաբերությունները կարգավորորղ միակ կառույցն է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան Ռագըպ Զառաքոլուն:

“Հենց դրա շնորհիվ է, որ ես կարողանում եմ գալ Հայաստան, այսօր այստեղ եմ”,- ասաց նա:

Անդադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի`Հայաստան գալուն` Ռ. Զառաքոլուն ասաց, որ ինքն ամեն դեպքում ողջունում է արտգործնախարարի գալուստը Հայաստան:

“Պետք է նրանից հարցնեք, թե ինչ եղան արձանագրությունները, որոնք հենց իրենք նախաձեռնեցին եւ իրենք էլ հեչ արին”,- ասաց նա:

Հայ-թուրքական հարաբերություններից խոսելով` բանախոսն ասաց, որ ի սկզբանե Հայաստանը ազնիվ կեցվածք դրսեւորեց` ասելով` “առանց որեւէ նախապայմանների հարաբերություններ սկսենք”:

“Թուրքիան կարծեց, թե Հայաստանը թույլ դիրքերում է եւ դրա համար է այդպիսի բան ասում ու սկսեց հակառակ կողմով տանել հարաբերությունները: Եթե ԼՂ հարցում Թուրքիան չեզոք դիրք պահպաներ, շատ առաջ գնացած կլինեին հայ-թուրքական հարաբերություննեըը”,- ասաց նա:

Ռագըպ Զառաքոլուն հայտարարեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի մեջ պետական հարաբերություն չի կարող լինել, եթե անտեսվի Ցեղասպանությունը:

“Թուրքիան եթե մեծ պետություն դառնալու հավակնություններ ունի, ապա 2015-ին շատ մեծ քայլ պետք է անի Ցեղասպանության հարցում: Այս շանսը ձեռքից բաց չպետք է թողնի”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ