21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ղազախստանում հրաժարվել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից

Վերջին շրջանում տեղեկություն էր տարածվել, որ Ղազախստանի նորընծա չեմպիոն ՛՛Ակտոբեն՛՛, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, հետաքրքրված է Հայաստանի հավաքականի եւ ՛՛Կրասնոդարի՛՛ կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ծառայություններով: Բացի այդ, տեղեկություն կա, որ ղազախական ակումբը հետաքրքրված է նաեւ Գյումրիի ՛՛Շիրակի՛՛ կոտ դ՛ իվուարցի խաղացող Սերժ Դեբլեի ծառայություններով:

Այսօր Անդրեյ Միրոշնիչենկոն, ով ՛՛Ակտոբեի՛՛ մարզչական շտաբում է աշխատում, հերքել է այդ տեղեկությունը:

՛՛Լրատվամիջոցներում լուրեր է տարածվել, որ ՛՛Ակտոբեն՛՛ հետաքրքրված է Դեբլեի եւ Պիզելիի ծառայություններով, բայց պետք է նշեմ, որ դա սուտ է: Մենք հետաքրքրված ենք այլ ֆուտբոլիստների ծառայություններով՝ այդ թվում լեգեոներներով՛՛,- նշել է Միրոշնիչենկոն: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ