04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խաբկանքի էֆեկտ` զգուշացեք կեղծ զեղջերից /վիդեո/

“Իրազեկ և պաշտպանված սպառող” ՀԿ  նախագահ Բաբկեն Պիպոյանը այսօր լրագրողներին ներկայացրեց Ամանորյա տոներին ընդառաջ թանկացումների շուրջ իրենց ուսումնասիրությունները:

Նրա կանխատեսմամբ՝ առաջիկայում կթանկանա պտուղ-բանջարեղենը, ընդեղեի գներն արդեն բավականին բարձր են և կմնան կայուն, օղու շուկայում ակցիաների շնորհիվ հնարավոր է գնի նվազում նկատվի. “Մսամթերքը չի թանկացել և չի էլ թանկանա, սակայն եթե այսօր դա դրական է, հետագայում հնարավոր է բացասական երևույթների հանգեցնի”,-ասաց Բաբկեն Պիպոյանը և պարզաբանեց, որ այսօր մսամթերքի գինը իրականում նորմայից ցածր է, քանի գյուղացին մորթում է կենդանուն որովհետև այլևս չի կարողանում պահել և այս տեմպով շարունակելու դեպքում առաջանելու է դեֆիցիտ, ինչը բերելու է գնաճի:Պիպոյանը անդրադարձավ նաև հագուստի շուկային, նկատեց,  որ եթե մեծահասակների հագուստների գներում թանկացումներ չի նկատվում, ապա մանկական հագուստների ակցիաները խաբկանքի էֆեկտեն են կրում: Քանի որ գրեթե բոլոր ծնողները նվերներ են գնում իրենց երեխաների համար: Գնորդի համար որպես խայծ օգտագործվում է հիմնականում զեղջի առաջարկը.”Գործում են այնպիսի իրացման կետեր, որտեղ զեղջեր ասվածը իրական է, բայց կան նաև այնպիսիք, որտեղ զեղջերը իրական չեն, ասենք նույն հեռուստացույցը սեպտեմբեր ամսին եղել էր 240 հազար դրամ հիմա նույն հեռուստացույցը դրված է 243 հազար դրամ` 30 տոկոս զեղջով”:

 Խաբկանքից խուսափելու համար նա խորհուրդ տվեց լինել իրազեկված և շուկան ուսումնասիրել նոր գնումներ կատարել: 

Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ