23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ո՞ւմ ձեռքն է սեղմելու Դավութօղլուն Երեւանում /վիդեո/

Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան գալիս է միայն նրա համար, որպեսզի աշխարհին ցույց տա, թե հաշտեցման ինչ-որ գործընթաց է առկա:  Նման տեսակետ հայտնեց ՀՅԴ հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

 Սակայն , նրա խոսքով, հասկանալի է, որ Հայաստանը չի կարող Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել վերջինիս կողմից ներկայացված նախապայմանների առկայության պարագայում:

“Եթե մենք պետք է նախապայմանների լեզվով խոսենք, ապա այդ դեպքում նախապայմանները պետք է Հայաստանը ներկայացնի”, – ասաց Կիրո Մանոյանը:

Թե ում ձեռքն է հայ պաշոտնյաներից սեղմելու Դավութօղլուն՝ ըստ Մանոյանի կարեւոր չէ:

“Ինչքան գիտեմ, առանձին հանդիպում Հայաստանի պաշտոնյաների հետ նախատեսված չէ: Մնացածը իր գործն է, ում ձեռքը ուզում է՝ թող սեղմի”,-ասաց նա:

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ