Նախատոնական ընդունելություն Երեւանի քաղաքապետարանում /ֆոտո/

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի եւ մշակույթի, սպորտի, առողջապահության եւ սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թվականը մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի. “Հաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր […]