04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 27, 2013

Այսօր Միխայիլ Կալաշնիկովի հոգեհանգստի արարողությունն է

Այսօր Մերձմոսկովյան Դաշնային ռազմական հուշարձանի տարածքում սկսվել է հանրահայտ ինքնաձիգի նախագծող Միխայիլ Կալաշնիկովի հոգեհանգստի արարողությունը, գրում է Итар-Тасс-ը: Կալաշնիկովի մարմինը գտնվում է համալիրի սգո արարողությունների սրահներից մեկում որտեղ այցելում են Կալաշնիկովի ընկերները, ծառայակիցները և այլ մարդիկ: Մարդիկ ծաղիկներով հերթով այցելում են` հրաժեշտ տալու հանգուցյալին և ցավակցելու զինագործի հարազատներին:

Սամբոյի աշխարհի գավաթի արդյունքները

Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան /FIAS/ ամփոփել է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները, որոնցում հաշվի են առնվում տարվա ընթացքում կայացած չորս փուլերում՝ մարզիկների հավաքած միավորները: 90 կգ քաշային կարգում պատվավոր երկրորդ տեղն է զբաղեցրել և արծաթե մեդալի արժանացել Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան Դավիթ Գրիգորյանը: Ընդ որում, մեր մարզիկը […]

Մխիթարյանը ամփոփել է տարին

Արմենիա TV-ով հեռարձակվող ՛՛Ֆուտբոլի ժամը՛՛ հաղորդումը հյուրընկալել էր Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: 24-ամյա ֆուտբոլիստը հաղորդման ընթացքում փորձել է ամփոփել տարին: ՛՛ 2013թ. սկիզբը լավն էր: ՛՛Շախտյորի՛՛ հետ նվաճեցի երկրի չեմպիոնի կոչումը եւ գավաթը: Բայց երկրորդ հատվածը բարդ էր, որը կապված էր նոր երկիր տեղափոխվելու հետ: Բայց հուսով եմ, որ հաջորդ […]

Էրդողանի որդուն կձերբակալեն

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` Թուրքիայի դատարանը հրաման է տվել ձերբակալել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդուն՝ Բիլալ Էրդողանին: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Բիլալ Էրդողանը հարցաքննության է հրավիրվել դատախազ Մուամմեր Աքքաշի հրամանով: Նրան հանձնվել է դատախազություն ներկայանալու ծանուցում,որտեղ նա հարցաքննության է ենթարկվելու որպես հանցավոր խմբի գործունեության կազմակերպման և մասնակցության մեղավոր: Միաժամանակ հայտնի է դարձել, որ դատախազ […]

Ոչ իշխանական ուժերի համախմբումն արհեստական է

Սոցիոլոգ Ահարոն Աբդիբեկյանը արհեսատական է համարում ոչ իշխանական ուժերի համախմբումը և դժգոհությունը գազային պայմանագրերի փաթեթից։ Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՛՛Այդ պայմանագիրը հայկական խորամանկության հետևանք է, որովհետև այն 20 տոկոս բաժնեմասը, որ տրվել է պարտքի դիմաց՝ այդքան չարժի՛՛,-կարծիք հայտնեց նա: Ըստ Ադիբեկյանի՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում ՛՛ներքին՛՛ գնով և ըստ […]

Հզոր պայթյուն Բեյրութում. կան զոհեր

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում՝ “Phoenicia Hotel” հյուրանոցի հարևանությամբ, գրում է Газета.Ru-ն: Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և տուժածներ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 4 մարդ։

Վարչապետի տոնական սեղանը կոկորդիլո՞սն է զարդարելու

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի Ամանորի սեղանին կոկորդիլոս չի լինելու: “Չգիտեմ, որտեղից այդ լուրերը, բայց ես ոչ մի սեր չունեմ այդ կենդանու նկատմամբ եւ չեմ գնել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, Ամանորը անց են կացնելու Հայաստանում: “Սովորական հայ ընտանիքների նման, բոլոր հայկական ավանդույթներով եւ ճաշատեսակներով”,-ասաց նա:

Բնապահպանության նախարարը 400 հազար մանրաձուկ է բաց թողել

 Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի,  հաջորդ տարի ավտոմատ մոնիթորինգի համակարգ է ներդրվելու,  յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու էլեկտրոնային տարբերակով հետեւել տնտեսվարողի ջրօգտագործման դինամիկային։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախարարության իրականացրած աշխատանքների հիմնական նպատակն եղել է ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության եւ գործադիրի հաստատած ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  Դեկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:    Երևանում՝ Դեկտեմբերի 26-30-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձույն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի