22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ իշխանական ուժերի համախմբումն արհեստական է

Սոցիոլոգ Ահարոն Աբդիբեկյանը արհեսատական է համարում ոչ իշխանական ուժերի համախմբումը և դժգոհությունը գազային պայմանագրերի փաթեթից։ Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

՛՛Այդ պայմանագիրը հայկական խորամանկության հետևանք է, որովհետև այն 20 տոկոս բաժնեմասը, որ տրվել է պարտքի դիմաց՝ այդքան չարժի՛՛,-կարծիք հայտնեց նա:

Ըստ Ադիբեկյանի՝ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում ՛՛ներքին՛՛ գնով և ըստ այդմ էլ՝ հարց է տալիս դժգոհող ԱԺ ոչ իշխանական ուժերին։ ՛՛Մեկին հարցրեք, որ դեմ է, որ մենք գազը ստանում են ներքին գնով, բայց մենք դրա դիմաց ի՞նչ ենք տալիս։ Ուրեմն պայամանագրի բուն բովանադակությունն է, որ ստանում ենք գազը ներքին գնով, այդ պարտաճառով 20 տոկոս մասնաբաժինը տալիս ենք և դրա պահելու իմաստը կորում է՛՛,-շեշտեց սոցիոլոգը:

Ինչ վերաբերվում է ոչ իշխանական ուժերի հայտարությանը, թե քվեարկությունն անվավեր է, ապա Ադիբեկյանը նշեց, թե այս պայմանագրի հարցով ընդդիմության մի մասը նույնիսկ իշխանամետ է և հասկանում է պայմանագրի արդյունավետությունը, ուստի չեզոք դիրք է գրավում, իսկ մյուս մասը ուզում է հասկանալ, թե այդ համաձայանգիրն ինչ է պարունակում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ