02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բնապահպանության նախարարը 400 հազար մանրաձուկ է բաց թողել

 Ըստ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի,  հաջորդ տարի ավտոմատ մոնիթորինգի համակարգ է ներդրվելու,  յուրաքանչյուրը հնարավորություն է ունենալու էլեկտրոնային տարբերակով հետեւել տնտեսվարողի ջրօգտագործման դինամիկային։

Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նախարարության իրականացրած աշխատանքների հիմնական նպատակն եղել է ՀՀ կառավարության 2013 թվականի գործունեության եւ գործադիրի հաստատած ռազմավարական նշանակության ծրագրերով նախատեսված բնապահպանության ոլորտի գծով գերակա խնդիրների եւ միջոցառումների կատարման ապահովումը՝ նախարարը հրապարակել է ամփոփ վիճակագրական տվյալները եւ հիմնական ձեռքբերումները:

Արամ Հարությունյանը հատկապես կարեւորել է այն փաստը, որ կայունացել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման միտումը: 2001 թվականից լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.82 մետրով:
Սեւանի էկոհամակարգի վերականգմանն ուղղված կարեւոր քայլերից նախարարը կարեւորել է 2007 թվականից մեկնարկած Սեւանի ձկնային պաշարների համալրման գործընթացը: Միայն վերջին չորս տարիներին լիճ է բաց թողնվել 1.մլն 292 հազար ամառային իշխան եւ գեղարքունի ձկնատեսակների մանրաձուկ, իսկ 2013թ.ին՝ 366.6 հազ. հատ մանրաձուկ:

Բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի ընթացող Արարատյան հարթավայրում, դեռ խորհրդային տարիներից ժառանգություն ստացած եւ վերջին 20 տարվա ընթացքում բացված խորքային ապօրինի հորերի գույքագրման, Արարատյան հարթավայրում հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների փուլից նախարարությունն անցել է լուծարման եւ կոնսերվացման փուլ:

Անդրադառնալով հաջորդ տարվա ծրագրերին՝ նախարարը կարեւորեց Սյունիքում կենսոլորտային պայմանների ստեղծելը, նոր “Խուստուփ” արգելավայրի ստեղծումը։

Ինչ վերաբերում է բացթողումներին, Արամ Հարությունյանը կես կատակ, կես լուրջ ասաց՝  որ բացթողումը  400 հազար մանրաձուկ է եղել,  իսկ ավելի լուրջ նա առանձնացրեց փայտանյութի, որսագողության, ձկնագողության դեպքերը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ