12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մխիթարյանը ամփոփել է տարին

Արմենիա TV-ով հեռարձակվող ՛՛Ֆուտբոլի ժամը՛՛ հաղորդումը հյուրընկալել էր Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

24-ամյա ֆուտբոլիստը հաղորդման ընթացքում փորձել է ամփոփել տարին:

՛՛ 2013թ. սկիզբը լավն էր: ՛՛Շախտյորի՛՛ հետ նվաճեցի երկրի չեմպիոնի կոչումը եւ գավաթը: Բայց երկրորդ հատվածը բարդ էր, որը կապված էր նոր երկիր տեղափոխվելու հետ: Բայց հուսով եմ, որ հաջորդ տարվա առաջին կեսը ավելի լավը կլինի, քան այս տարվա երկրորդ հատվածը: Սկզբնական շրջանում կային այլ դժվարություններ: խաղավերջում ես հոգնածությունն էի զգում, բայց հիմա բարելավվել եմ ֆիզիկական վիճակս եւ խաղերի ընթացքում այլեւս չեմ հոգնում:

՛՛Բորուսիան՛՛ հիմա նահանջել է, որը կապված է բազմաթիվ վնասվածքների հետ: Թիմային մթնոլորտը շատ լավ է, բոլորը հարգում են միմյանց: Տեղյակ չեմ, թե ակումբը նոր ֆուտբոլիստներ ձեռք կբերի թե ոչ, բայց ով էլ որ գա, հաստատ կընդունենք այնպես, ինչպես որ ինձ են ընդունել:

Կլոպի հետ ես շատ եմ շփվում: Նա շատ հաճելի անձնավորություն է, նրա հետ կարելի է խոսալ ոչ միայն ֆուտբոլից, այլ ընդհանրապես կյանքից: Մենք շփվում ենք միմյանց հետ ոչ թե որպես ֆուտբոլիստը մարզչի հետ, այլ ընկերը ընկերոջ հետ:

Չեմպիոնների լիգայում մենք բարդ խմբում էինք հայտնվել: Մեր առջեւ մինիմալ խնդիր էր դրված գրավել 3-րդ հորիզոնականը, բայց մենք կարողացանք գրավել  1-ին հորիզոնականը:

1/8-րդ եզրափակիչում մենք մրցելու ենք ՛՛Զենիթի՛՛ հետ: Ինձ հաճախ են հարցնում մեր մրցակցի մասին: Ես էլ իմ հերթին նշում եմ, որ անչափ դժվար է լինելու, քանի որ Սանկտ Պետերբուրգում խաղալու ենք փետրվարի վերջին եւ մարզադաշտի վիճակը լավ չի լինելու:

Ես ինքնաննադատ եմ: Շատերը նշում են, որ իմ լավագույն խաղը ՛՛Նապոլիի՛՛ դեմ խաղն էր, բայց ես այդպես չեմ կարծում, որովհետեւ չկարողացա գոլի հեղինակ դառնալ: ՛՛Շալկե 04-ի՛՛ դեմ ավելի լավ խաղացի, քանի որ 2 գոլային փոխանցման հեղինակ դարձա:

Եվրո 2016թ ուղեգրին տիրելը ավելի հեշտ կլինի, բայց եթե նույնիսկ մենք այնտեղ չհայտնվենք, ապա դա ձախողում չի լինի, քանի որ մեր հավաքականը ընդամենը 20 տարվա պատմություն ունի: Կարեւորը առաջադիմելն է: Ավելի լավ է  ուժեղ թիմերի հետ խաղանք, որ առաջադիմենք, քան թույլ թիմերին հաղթենք խոշոր հաշվով՛՛,- նշել է Մխիթարյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ