06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քրեական աշխարհում 2014-ին մեծ իրադարձություն` ” բում” է սպասվում…

2013-ը քրեական աշխարհի համար կորուստներով տարի էր:

”Շատ մեծ կորուստներ եղան` թվաքանակով քիչ, բայց բավանականին եղան: Դեդ Հասանաի սպանությունն ու դրանց հետ կապված պատմությունները, որոնք արդեն իր գրքում գրել եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Նա հայտնեց, որ տարվա ընթացքում քրեական աշխարհում տեղի ունեցած անցուդարձի ամբողջ ընթացքը ներկայացրել է իր 300-400 էջանոց գրքում:

Այնտեղ Գալոյանը գրել է, որ քրեական աշխարհն այս տարի ավելի խարխլվեց իր դիրքը: ”Դա պայմանավորված է նրանով, որ Դեդ Հասանի խմբավորման գլուխ մարդ չկար կանգնած, իսկ մյուս կողմն էլ աշխատում է  պայքար տանել, իսկ իրավապահներն էլ մի օր մի կողմ են, սրա կողմ, նրա կողմ, այդպես չի լինում”,-շեշտեց քրեագետը:

Հարցին, թե արդեն մեկ տարի անցել է Դեդ Հասանի մահից, ինչու մինչև հիմա ժառանգ չեն կարողանում ընտրել, Գալոյանը պատասխանեց. ”Որովհետ հիմնական ժառանգորդը դեռևս Իսպանիայից Ռուսաստան չի եկել: Ինքը բանտից պետք է դուրս եկած լիներ օգոստոսի վերջին, բայց մինչև հիմա այդ մասին ոչ մի խոսք չկա”:

Ինչ վերաբերում է գալիք տարուն, ապա մեր զրուցակիցը նկատեց, որ Սոչիի օլիմպիական խաղերը իրար են խառնել քրեական աշխարհի հեղինակություններին:

”Մեծ բում է  սպասվում, այս 160 սպանությունը կապված է հիմնականոմ այդ օլիմպիադայի հետ, Մոսկվայի շուկա, ազդեցության ոլորտ և այլն”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ