06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազգովի մտել ենք Մելինեի տեղաշորն ու հարմար տեղավորվել

Facebook սոցիալական ցանցում այսօր ակտիվորեն քննարկվումէ  ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի` սեռը փոխելու փաստը:

”Բոլոր երգերը երգել էինք, ու էս գազա-թոշակային, ամանորյա-կոկորդիլոսային հարցերը թողած՝ հիմա էլ ազգովի մտել ենք Մելինեի տեղաշորն ու հարմար տեղավորվել… առաջարկում եմ յուրաքանչյուր ոք, ով կքննարկի մեկ այլ անձի անկողնային կյանքը, թո՛ղ նախևառաջ գրի, թե նախորդ գիշեր ում հետ է քնել, քանի անգամ ու ինչ դիրքով, կամ էլ իր մեջ քաջություն գտնի, ու ասի, որ ամիսներ շարունակ սեքսի կարոտ է մնացել…
Ինչևիցե, Մելինեն ինձ հետաքրքրում է որպես մարզիկ՝ ԼԱՎ մարզիկ, թե դրանից զատ ինչ պլյուսներ ու մինուսներ ունի, մեղմ ասած, ինձ համար մեկ է:
Իսկ սրա-նրա ”թումբանները” լվացող ու սավանները հետազոտողներին խորհուրդ կտամ… չնայած սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը…

ՀԳ. Ես ինքս ունեմ սեփական կարծիքը այս և նման հարցերի շուրջ, այն է, որ կատարյալ, գեղեցիկ ու ներդաշնակ միությունը, կնոջ և տղամարդու միությունն է, բայց և այնպես, ինձ իրավունք եմ վերապահում նաև ընդունել, որ այս կյանքում ամեն բան չէ, որ կատարյալ է, ու հաճախ էլ՝ տգեղ է”,-գրել է Յաշա Սոլոմոնյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ