22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախատոնական ընդունելություն Երեւանի քաղաքապետարանում /ֆոտո/

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի եւ մշակույթի, սպորտի,  առողջապահության եւ սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թվականը մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի.

“Հաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Եվ այդ հաջողություններն արձանագրվել են սրտացավ ու նվիրված աշխատանքի շնորհիվ: Մասնավորապես, առողջապահության, սոցիալական ապահովության, սպորտի եւ մյուս բնագավառներում գրանցած մեր հաջողությունները հենց ձեր նվիրված ու սրտացավ աշխատանքի արդյունքն են, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ:  Անցնող տարին հաջողված տարի էր նաեւ մշակույթի ոլորտի համար:  Ձեր աշխատանքի շնորհիվ մեր աճող սերնդի ու երիտասարդության շրջանում տարեցտարի ավելի ու ավելի է մեծանում հետաքրքրությունն արվեստի, երաժշտության, գրքի ու գրականության հանդեպ: Համոզված եմ, որ նույն եռանդով պիտի շարունակեք աշխատել նաեւ եկող տարի, եւ միասին պիտի հաջողությամբ կյանքի կոչենք բոլոր այն ծրագրերը, որ նախանշել ենք 2014թ.-ի համար”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության շրջանակում, երաժշտության, արվեստի, հեռուստատեսության բնագավառներում բազմամյա վաստակի, ինչպես նաեւ Երեւան քաղաքին բացառիկ ծառայություններ մատուցելու եւ նրա բարօրությանն ուղղված գործունեության համար քաղաքապետի ոսկե մեդալով են պարգեւատրվել երգահան, պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը եւ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, հաղորդավար Նառա Շլեպչյանը:

Իսկ քաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման, պահպանման եւ տարածման համար, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, «Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալներով են պարգեւատրվել պարուսույց Գագիկ Գինոսյանը եւ բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը: Կրկեսային արվեստի զարգացման գործում ունեցած վաստակի, անբասիր աշխատանքի, բեմական գործունեության 45-ամյակի եւ ծննդյան 65-ամյակի առթիվ “Երեւան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ” մեդալով է պարգեւատրվել նաեւ “Երեւանյան կրկես” մշակութային կենտրոնի տնօրեն Սոս Պետրոսյանը: Ոլորտների մի խումբ աշախատակիցներ էլ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով:

Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտերմիկ մթնոլորտում շփվել է ներկաների հետ եւ մեկ անգամ եւս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել է, որ 2014 թվականը առողջություն, ուրախություն ու երջանկություն բերի նրանց ընտանիքներին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ