09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Շնորհավոր

”Չեմ ուզում նույնպիսի հեգնանքով պատասխանել, քանի որ չեմ կարծում, որ քաղաքական գործչին դա պատիվ է բերում, բայց տվյալ պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը գոնե իր խղճի առջև մաքուր է, որ որևէ մեկի արյան համար թեկուզև անուղղակի պատասխանատվություն չի կրում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տեսակետը: Վերջինս մեզ […]

Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը

Թուրքական լրատվամիջոցները նույնպես անդրադարձել են նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, փոխանցում է ermenihaber.am-ը: Մի շարք պարբերականներ հանդիպումը գնահատում են դրական շեշտադրությամբ: Օրինակ` “Միլլիեթ” օրաթերթը Վիեննայում կայացած հանդիպումը գնահատում է խաղաղության հասնելու ճանապարհին կատարված կարեւոր քայլ` Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից: “Սաբահ” պարբերականն էլ գրել է, որ այս անգամ […]

Սեյրան Օհանյանի հանդիպումները

Ս.թ. նոյեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումները Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը բարձր են գնահատել ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունեցող հայ-հունական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և […]

Գյուղացիների ճնշող մեծամասնությունը համաձայն չէ ՀԵԿ-ի կառուցմանը.ի՞նչ է կատարվում Մարցում

Ս.թ. նոյեմբերի 17-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ այցելել էին Մարց գյուղ: Այցի նպատակն էր սատարել Մարցիգետի վրա ապօրինաբար կառուցվող հերթական ՀԷԿ-ին դեմ արտահայտվող գյուղացիներին, ինչպես նաև արտահայտել սեփական դիրքորոշումը ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ: 19.11.2013-ին “Մարց Էներջի” ՍՊԸ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, (http://www.lragir.am/index/arm/0/country/view/91130) որի մեջ ուշագրավ են հետևյալ երեք հատվածները՝ 1. Սույն թվականի նոյեմբերի 17-ին որոշ […]

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերի 19-ին կայացած հանդիպման վերաբերյալ

Տևական ընդմիջումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով հանդիպումների վերսկսումը կարևոր նշանակություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի աշխուժացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից։ Կարծում ենք, որ կայացած հանդիպումն ապացուցում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը և կծառայի նրա անշրջելիության ապահովմանը։  Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի հնարավոր է […]

Պառավաքարը փակ է. գոբելենի ուսուցչուհին ուզում է Երեւանում աման լվացող աշխատի /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղ հասնելը բավականին դժվար է: Գործող միակ ճանապարհը մեղմ ասած` դժվարանցանելի է: Վերջերս հակառակորդի կրակոցների արդյունքում մարդ սպանվեց, այդ պատճառով էլ Պառավաքարով անցնող ճանապարհը, որը ավելի բարեկարգ էր և կարճ դեռ փակ է: “Հենց լսում ենք, որ ճանապարհը փակվելա, արդեն ուզում ենք մեր ուսանողների համար փակած պահածո, կամ ուրիշ մի բան […]

՛՛Բարսելոնան՛՛ մնաց առանց դարպասապահի

Կատալոնական ՛՛Բարսելոնայի՛՛ դարպասապահ Վիկտոր Վալդեսը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի ընկերական հանդիպման ժամանակ: Իսպանացիները երեկ հանդիպում են անցկացրել ՀԱՀ-ի ընտրանու դեմ: Դարպասապահը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ վնասել աջ ոտքը: Ընդ որում նա հարված չի ստացել ոտքին,այլ անհաջող շարժում է կատարել:Նախնական տվյալների համաձայն Վալդեսը շարքից դուրս է մնացել 6 շաբաթով, բայց այսօր բուժզննումից […]

Օմբուդսմենի խորհրդականը այցելել է Շանթ Հարությունյանին

 Այսօր Օմբուդսմենի խորհրդականը այցելել է ”Երևան-Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում գտնվող և դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Շանթ Հարությունյանին: Ըստ Պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության` առանձնազրույցի ընթացքում Շանթ Հարությունյանի վարքագիծը հանգիստ էր, որևէ բողոք չի ներկայացրել ներկա իրավիճակից: Սակայն Շանթ Հարությունյանը  մտահոգություն է հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սանդրանքների վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` հաշվի առնելով […]

“Ժողովրդի տանձին չի … “

Facebook-յան օգտատեր Արտյոմ Խաչատրյանը իր հանրագրում անդրադարձել է այսօրվա ՀԱԿ համակարգողի ասուլիսին, որտեղ վերջինս խոսել է ”թավշյա հեղափոխության” մասին:  ”Զուրաբյան Լյովիկն էսօր էլի խոսել է հեղափոխությունից, այս անգամ` թավշյա: Նա ասել է, թե կոռուպցիա կա, ”Համատարած և համակարգված կոռուպցիա” վերտառությամբ գրավոր հարցապնդում է ներկայացրել երկրում առկա համատարած կոռուպցիայի վերաբերյալ։ Թվարկել է բոլոր կոռուպցիոներներին, դժգոհել մնացած ամեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված