Շնորհավոր

”Չեմ ուզում նույնպիսի հեգնանքով պատասխանել, քանի որ չեմ կարծում, որ քաղաքական գործչին դա պատիվ է բերում, բայց տվյալ պարագայում Րաֆֆի Հովհաննիսյանը գոնե իր խղճի առջև մաքուր է, որ որևէ մեկի արյան համար թեկուզև անուղղակի պատասխանատվություն չի կրում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի տեսակետը:
Վերջինս մեզ հետ զրույցում նշել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում ապրիլի իննին ”մարտի մեկը” չկրկնվեց, քանի որ Րաֆֆին աղոթեց:
Ի դեպ, նշենք, որ այսօր ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը տոնում է ծննդյան 54-ամյակը:
Մեր տեղեկություններով` Հովհաննիսյանը արդեն տևական ժամանակ է` բացակայում է Հայաստանից: Henaran.am-ը շնորհավորում է պարոն Հովհաննիսյանին` նրան ցանկանալով առողջություն, իր ռոմանռիզմին հատուկ բարենպաստ միջավայր: