09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Իտալիայիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Իտալիայի իշխանությունները երկրում արտակարգ իրավիճակ են հայտարարել` “Կլեոպատրա” փոթորկի ավերածությունների հետ կապված, գրում է The Guardian-ը: Երկրում այս պահի դրությամբ փոթորկի հետեւանքով արդեն 18 հոգի մահացել է: Տուժել է մոտ 20 000 մարդ: Երկրում շատերը ստիպված են եղել լքել իրենց տները: 

Ինքնասպան եղած հնդիկ ուսանողի ծնողները Երեւան են գալիս

Դեսպանատունն արդեն թույլտվության վիզա է տվել նոյեմբերի 16-ին նախնական տեղեկություններով ինքնասպան եղած  հնդիկ ուսանող Դենիշ Բաբուի ծնողներին՝ Հայաստան այցելու համար: Չի բացառվում, որ վերջիներս հարցաքննվեն, չնայած գալիս են որդու դիակը տանելու համար: Henaran.am-ի աղբյուրները նշում են, որ Բաբուն եւս 3 եղբայր ունի: Հիշեցնենք, որ Դենիշ Բաբուն մարմնական վնասվածքներ է պատճառել 24-ամյա Աստղիկին, որից հետո ինքնասպան է եղել: […]

ՀԱԿ-ը հրապարակում է՝ ինքնահրկիզում ակնկալելով

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը Համատարած և համակարգված կոպուպցիայի մասին  հարցապնդում է արել Կառավարությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ հարցապնդման իրավունք, ըստ օրենսդրության, ունի յուրաքանչյուր խմբակցություն, և քսան օրվա մեջ կառավարությունը պետք  է պատասխանի, իսկ հետո էլ՝ դեկտեմբերի երեքին այդ հարցը քննարկվելու է ԱԺ-ի նիստում: ՛՛Մենք ցույց ենք տալիս, որ […]

Զույգը մեղադրվում է որդեգրած երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում ձերբակալել են ամուսնական զույգի, որին մեղադրում են իրենց որդեգիր երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ: Նրանց որդուն տան մուտքի մոտ կապված են հայտնաբերել: 57-ամյա ամուսիններ Դորիան Լի Հարփերը ու Վանդա Սյու Լարսոնը մեղադրվում են իրենց հինգ որդեգրած երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մեջ, փոխանցում է newsru.com-ը: Զույգի տուն անակնկալ այցելել են կենդանիների վերահսկողության […]

Արթուր Աբրահամի համար շատ կարևոր է առաջիկա մենամարտը/վիդեո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ  Արթուր Աբրահամը պատրաստվում է տիտղոսային նոր մենամարտ-ռևանշի Ռոբերտ Շտիգլիցի հետ: Բռնցքամարտիկը իր կարիերայի համար շատ է կարևորում առաջիկա մենամարտը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց բռնցքամարտիկը: Անդրադառնալով հոկտեմբերի 26-ին կայացած իր վերջին մենամարտին, նա նշեց, որ չկա այնպիսի մենամարտ, որը չունենա իր թերությունները: Ջովանի դե Կառոլիսի հետ մենամարտը բռնցքամարտիկը գնահատում է […]

Յուրա Մովսիսյանով հետաքրքրված են գերմանական ակումբները

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում անդրադարձել է հավաքականում իր թիմակից Յուրա Մովսիսյանին: ՛՛Մովսիսյանը իմ ընկերն է, մենք միասին խաղում ենք հավաքականում: Հաճախ խոսում ենք հեռախոսով: Ես ուրախ եմ, որ ՛՛Սպարտակի՛՛ կազմում նա լավ է խաղում, շատ գոլեր է խփում: Բայց դա պատահական չի, քանի որ նա բարձրակարգ […]

Ծերանոցում կանեփ են ցանել

Կանադայի ոստիկանությունը Նյու Բրանսուիք նահանգի “Հավերժ երիտասարդ” ծերանոցում  կանեփի 550 թուփ է հայտնաբերել, տեղեկացնում է  Korrespondent.net-ը: Թփերը հայտնաբերվել են այն ժամանակ, երբ ծերանոցում հրդեհ է բռնկվել եւ դեպքի վայր են ժամանել հրշեջները: Նրանք ծերանոցում կանեփի փոքրիկ “դաշտ” են հայտնաբերել եւ ոստիկանություն կանչել: Առայժմ հայտնի չէ, թե ով է դրանք աճեցրել եւ դրանք նախատեսված են եղել […]

Նոր նշանակում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արման Թաթոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդա­րա­դա­տության նախարարի տեղակալ: Արման Թաթոյան Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և ծննդավայր1981 թվականի դեկտեմբերի 18, ք. ԵրևանԿրթություն1998 – 2002 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության բակալավր 2002 – 2004 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Իրավագիտության մագիստրոս 2004 – 2007 թթ.- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ՝ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ 2012 թ.- ԱՄՆ […]

Պարզվել է Կազանում ինքնաթիռի կործանման իրական պատճառը

Նախօրեին Միջպետական ավիացիոն հանձնաժողովը, ուսումնասիրելով Կազանում կործանված Boeing 737 օդանավի գրառումները, եկել է եզրակացության, որ օդանավի գլխավոր օդաչուն ինքն է անձամբ անջատել ավտոպիլոտը, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը, փոխանցում է Коммерсантъ–ը : Հետաքննության անդամների կարծիքով` փորձառու անձնակազմն առանց դժվարությունների կարող էր իջեցնել օդանավը, որը հագեցած էր գերժամանակակից վայրէջքային համակարգի սարքավորումներով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված