09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը կփոխարինվի՞. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է, որ այսօր հնարավոր է` նախաքննական մարմինը փոխարինի Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը ստորագրությամբ քաղաքից չբացակայելով: Թերթը նշում է, որ դեռ երեկ այսպիսի զարգացում չէին բացառում Պետրոսյանի մերձավորները: Վարդան Պետրոսյանը շարունակում է գտնվել “Քանկոր” սիրտ անոթային բժշկական կենտրոնում, որտեղ ինչպես հայտնել է նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը անցնում է մի շարք հետազոտություններ: […]

Իշխանություններից քանի հոգի են միացել կամավոր կուտակային համակարգին

”Առաքելություն” կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը Facebook-յան իր էջում գրառում է արել` հարցնելով, թե իշխանության ներկայացուցիչներից ովքեր են կուտակային կենսաթոշակային համակարգում կամավոր կուտակում արել: ”2011թ. ընդունվել է ”Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքը, համաձայն որի արդեն 2 տարուց ավելի գործում է մասնավոր կուտակային կենսաթոշային համակարգը, համաձայն որի կարող ենք կամավոր հատկացումներ կատարենք, որ 25-30 տարի անց բարձր կենսաթոշակ […]

Պաշտոնական վիճակագրությունը “պլպլացվում” է.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է.ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած “ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով” հերթական զեկույցում բերվել են ՀՀ մարզերի բնակչության թիվը։ Ըստ այդմ, մարզերում բնակչությունը 1 տարվա ընթացքում նվազել է 3-17 տոկոսով։  Արագածոտնի մարզի բնակչությունը այս մեկ տարվա ընթացքում նվազել է 10 հազարով կամ 6.9 տոկոսով, Արարատինը՝ 20 հազարով, կամ 7.2 տոկոսով, […]

Կներեք տղերք, Ձեր կերտած Հաղթանակը մսխեցինք…

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան իր էջում գրել է. ”Նախորդ օրը ձեռքիս էր Վազգեն Սարգսյանի ”Պատմության սկիզբն ու շարունակությունը” ընտրանին՝ Այդին Մորիկյանի խմբագրությամբ:Այդինը հիվանդ էր, ծանր հիվանդ, երբ խմբագրում էր էս գիրքը: Բայց մտավորականի ու քաղաքացու, ընկերոջ ու եղբոր նվիրումով ավարտեց գործը:Լույսը կհաղթի խավարին: Այդպես մտածում էր Վազգենը: Այդպես մտածում էր նաեւ Այդինը՝ բազմաթիվ անգամներ արժեւորելով […]

Ի՞նչ են կարդում պատգամավորները.Ժամանակ

“Ժամանակը” թերթը գրում է. Ազգային ժողովի գրադարանի վարիչից հետաքրքրվել է, թե ինչ են կարդում պատգամավորները։ «ԱԺ գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանը  “Ժամանակի” հետ զրույցում դժվարացավ նշել՝ որ պատգամավորն ինչ գիրք է նախընտրում: Խաչատրյանի խոսքով՝ պատգամավորներին ավելի շատ հետաքրքրում են օրենսդրական տեխնիկայի հիմունքները օրենքի ստեղծման, կառավարման բնագավառում, հիմնականում օգտագործում են էլեկտրոնային գրականություն, ասենք՝ օրենսդրական տեխնիկայի կանոններ, համեմատական վերլուծություններ […]

Վարդանիկի եղբայրը էժանով գորգերն է վաճառում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ի տեղեկություններով,  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի ընտանիքը կամաց-կամաց լքում է Հայաստանը։ Գեւորգ Ղուկասյանը Սլավոդկա թաղամասում առաջին վարժարանի մոտ գտնվող իր ավտոտնակից, գորգեր է վաճառում։ Գյումրեցիներից շատերը 60.000 ՀՀ դրամով Ղուկասյանից գորգեր են գնել։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ նախկին քաղաքապետի եղբոր ընտանիքը պատրաստվում է լքել Հայաստանը։ Վերջինիս հարսն ու տղան արդեն գնացել […]

Հանրայինից հետո զրոյական վիճակ պետհամալսարանում. Հրապարակ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը լծ­վել է հեռուստատեսության, իր կարծիքով, զրոյական վարկա­նիշը բարձրացնելու գործին եւ մոռացել, որ ինքն այլ աշխատանք էլ ունի: “Հրապարակ”-ի տեղեկություններով, Երեւանի համալսա­րանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում վր­դովված են, որ նա դասի չի գնում: Նա այս ֆա­կուլտետում “դասախոս” է աշխատում, սա­կայն վերջին անգամ ուսանողները չեն հիշում, թե նրան երբ են տեսել: Իհարկե, որոշ […]

“Արմենիկումից” մարդ չի մահացել. Հայկական ժամանակ

ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է “Արմենիկում”-ի վերաբերյալ “Հայկական ժամանակ”-ի  հարցմանը։ Թերթը դիմել էր նախարարություն՝ հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, ըստ որի, աշխարհում արգելված է ՁԻԱՀ-ի դեմ ստեղծված հայկական “Արմենիկում” դեղամիջոցի կիրառությունը։ Ավելի վաղ “Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքի Արեւելյան տարածաշրջանի երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամաշտաբ ներդնում” ազգային ծրագրի ղեկավար Աշոտ […]

ԲՀԿ շտաբում մարդ է սպանվել. Ժամանակ

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ուն վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում ավարտ­վել է Սարիբեկ Հարությունյանի գործի դատավարու­թյունը: 34-ամյա Սարիբեկ Հարությունյանը 2012թ. ապրիլի 17-ի երե­կոյան գնացել Է ԲՀԿ-ի Արաբկիրի 19 փողոցում գտնվող շտաբ՝ ժամանակ անցկացնե­լու: Այդ շտաբում է եղել նաեւ ժորա Կարապետյանը: Սարիբեկը, Ժորան ու եւս երկու երի­տասարդ թղթախաղով են զբաղվել, մի քանի հոգի հեռուս­տացույցով ֆուտբոլ են դիտել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված