09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ի՞նչ են կարդում պատգամավորները.Ժամանակ

“Ժամանակը” թերթը գրում է.

Ազգային ժողովի գրադարանի վարիչից հետաքրքրվել է, թե ինչ են կարդում պատգամավորները։ 
«ԱԺ գրադարանի վարիչ Ֆաթմա Խաչատրյանը  “Ժամանակի” հետ զրույցում դժվարացավ նշել՝ որ պատգամավորն ինչ գիրք է նախընտրում:

Խաչատրյանի խոսքով՝ պատգամավորներին ավելի շատ հետաքրքրում են օրենսդրական տեխնիկայի հիմունքները օրենքի ստեղծման, կառավարման բնագավառում, հիմնականում օգտագործում են էլեկտրոնային գրականություն, ասենք՝ օրենսդրական տեխնիկայի կանոններ, համեմատական վերլուծություններ տարբեր երկրների օրենսդրությունների եւ հիմնականում այն պետությունների հետ, որոնք իրենց բնակչության թվով, պայմաններով Հայաստանին առավել մոտ են:

Գրադարանի վարիչի խոսքով՝ իրենք ձեռք են բերել հայերեն, ռուսերեն, անգլերեն գրականություն: Հիմնականում հաշվի առնելով պատգամավորների, խումբ-խմբակցությունների, հանձնաժողովների կարծիքները, թե ինչ է իրենց պահանջարկը՝ թարմացրել են տեղեկատուները: Յուրաքանչյուր պատվիրակություն որեւէ երկիր մեկնելուց առաջ հետաքրքրվում է այդ երկրի վերաբերյալ վերջին տեղեկություններն ինչպիսին են՝ սկսած բնակչության թվից, վերջացրած նրանց ազգային տոներով:

Գրադարանում իրենց տեղն են գտել պատգամավորներ Համլետ Հարությունյանի, Միքայել Մելքումյանի, Մարգարիտ Եսայանի, Ռուբեն Գեւորգյանի, Հեղինե Բիշարյանի, Էդուարդ Շարմազանովի հեղինակած գրքերը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ