06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Արթուր Աբրահամի համար շատ կարևոր է առաջիկա մենամարտը/վիդեո/

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ  Արթուր Աբրահամը պատրաստվում է տիտղոսային նոր մենամարտ-ռևանշի Ռոբերտ Շտիգլիցի հետ: Բռնցքամարտիկը իր կարիերայի համար շատ է կարևորում առաջիկա մենամարտը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց բռնցքամարտիկը:

Անդրադառնալով հոկտեմբերի 26-ին կայացած իր վերջին մենամարտին, նա նշեց, որ չկա այնպիսի մենամարտ, որը չունենա իր թերությունները: Ջովանի դե Կառոլիսի հետ մենամարտը բռնցքամարտիկը գնահատում է ոչ այնքան կարևոր, քանի որ դա միջանկյալ մենամարտ է եղել.

“Դա նրա համար արեցի, որ ես երկար ժամանակ ռինգից դուրս չմնայի և գտնվեի ֆորմայի մեջ: Իմ համար կարևորը փետրվարի 1-ին կայանալիք մենամարտն է”,-տեղեկացրեց բռնցքամարտիկը:

Պատասխանատու մենամարտից առաջ՝ հայրենիք այցելությունը բռնցքամարտիկը կարևորում է մի քանի իմաստներով.”Եկել եմ Հայաստան, որ օրգանիզմս մի քիչ հանգստանա: Հարյուր տոկոսով հիմա չեմ մարզվում, քանի որ հանգստի կարիք ունեմ: Օրվա մեջ մի քանի ժամ վազում եմ միայն, որ հիմա էլ օրգանիզմս չթմրի՛՛:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ