…Ուր էլ շրջվես, ուղիղ սրտիդ խփվող դանակ

ՀՈԳԻՆԵՐ ԿԱՆ հոգիներ կան որ հիշում են հանգչող հորիզոններ և աստղերի՝ հառաչը հոգիներ կան որ հիշում են հեռավոր ստվերները՝ անցած ու լուռ ուրի՛շ հոգիներ կան սիրո համբյուրների- գիշերվա տնքոց՝ առավոտվա մահճում անարձագա՛նք արդեն ԵՐԿԻՐ Մենք քայլում ենք մեռած հայելիների հայացքներով, թափանցիկ թրթռոցը նրանց՝ թեթև խամրած: Թե թրաշուշանները ծաղկեին գլխով ներքև, թե վարդերը ծաղկեին գլխով ներքև, […]