28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Պայքար ծխելու դեմ, պայքար գիտելիքի միջոցով

«Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում Գեղարքունիքի մարզում իրականացնում է հակածխախոտային քարոզարշավ` ինտելեկտուալ հեռուստախաղի միջոցով: Ծրագրին աջակցում է «Քյավառ» հեռուստաընկերությունը։

«Մի’ ծխիր» ինտելեկտուալ խաղին մասնակցում են Գեղարքունիքի մարզի 5 տարածաշրջանների` Գավառի, Վարդենիսի, Սևանի, Մարտունու և Ճամբարակի երիտասարդներից ձևավորված 8 խմբեր: Նրանց օգնությամբ չորս շաբաթ «Գեղամա»-ի երթերով կբացահայտվեն ծխախոտի վնասակար հետևանքները:

«Մի’ ծխիր» ինտելեկտուալ խաղի ժամանակ հնչում են հարցեր, որոնք բացառապես վերաբերում են ծխախոտի պատմությանը, առողջությանը հասցրած վնասին, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին:

Ակնկալվում է, որ խաղի օգնությամբ կբարձրանա Գեղարքունիքի մարզի բնակչության իրազեկության աստիճանը, կնվազի ծխախոտի պահանջարկը, կմեծանա երիտասարդության շրջանում ընթերցանության նկատմամբ սերն ու հետաքրքրությունը, կստեղծվեն «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքին համապատասխան միջավայրեր:

Ինչպես նշում է «Գեղարեգ» կրթամշակութային ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը, այս ծրագրում ներգրավված երիտասարդներն իրենց ինտելեկտով օրինակ են ծառայում հեռուստադիտողների և հատկապես իրենց հասակակիցների շրջանում: Ըստ ծրագրի աշխատակազմի` իրենք փորձում են լուծել երկու կարևոր խնդիր` կոտրել շատ երիտասարդների մեջ ձևավորված այն կարծրատիպը, թե այսօր կրթված և գրագետ հասարակություն ունենալն անհրաժեշտություն չէ, և նվազեցնել ծխախոտ օգտագործողների թիվը հատկապես երիտասարդների շրջանում: Ծրագիրը կավարտվի դեկտեմեբերի 8-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ