18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե Էրդողանն ու Գյուլն են.հինգ տղաների հետ կգնա/վիդեո/

“Պետությունը վեկալելա տունս` ապրուստս թալանել, գրելա պետական կարիքների համար: Եթե դա պետական կարիքների համար է, ինչու ինձ բնակարանով չեն ապահովում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  “Հյուսիսային պողոտայի”  կառուցման պատճառով տուժած Մարիամ Գիշյանը:

Մի քանի տարի` 6 անչափահաս երեխաների հետ տարբեր հասցեներում վարձով բնակված Մարիամ Գիշյանը հայտարարեց, որ այլևս վարձի փող չունի.”Կարողա եթամ քաղաքապետարանի դեմը նստեմ, որովհետև վարձ չեմ կարում տամ : Դրսից չեն ուղարկում ինձ, ասում են` երեխեքին հավաքի արի: Հինգ տղա ունեմ, բայց հասցե չունեմ, որ արդեն մեծացած տղերքիս ըստ հասցեի դակումենտ հանեմ: Հետո էլ ուզում են իմ տղերքը բանակ էթան”:

Մարիամ Գիշյանը այլևս չի վստահում իշխանություններին, չի ցանկանում, որ բանակ գնալով իր տղաները գնան քաղաքապետ ու վարչապետի հանգիստը հսկեն.”Նախագահից, քաղաքապետից ու վարչապետից եմ ուզում տունս: Էլ ումից ուզեմ: Եթե Էրդողանն ու Գյուլն են ինձի անձը հաստատող փաստաթուղթ տվեք էրեխեքիս հետ գնամ”,-հավելեց զայրացած բնակչուհին:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ