22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը չի հասկանում` խիստ վրդովված է /վիդեո/

“Կարծում եմ, որ մեր նախաքննական մարմինը և դատախազությունը  չեն ըմբռնել գործի բովանդակությունը` չեն պատկերացնում, որ ավտովթարների գործերով, որպիսի անձին մեղադրանք առաջադրեն պետք է պարզվի օբյեկտիվ ճշմարտությունը ”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում երեկ Վարդան Պետրոսյանի  խափանման միջոցը փոխելու վերաբերյալ կայացած դատին նկատեց Վարդան Պետրոսյանի պաշտպան` Նիկոլայ Բաղդասարյանը:

Պաշտպանի դիտարկմամբ նախաքննական մարմինը պետք է պարտադիր կարգով քննարկեր վթարի մեխանիզմը, որից հետո արդեն պարզ կդառնար, թե որ կողմն է մեղավոր:

Պաշտպանը խոսեց մեքենաների արագության և վարորդների ոգելից խմիչք օգտագործած լինելու հավանականության մասին: Խմած է եղե՞լ արդյոք Վարդան Պետրոսյանը հարցին նա պատասխանեց.

”Ալկոհոլի հետ կապված նշանակվել է համապատասխան ստուգում: Ստուգումը կատարվել է կառավարության որոշման հիման վրա: Ստուգման արդյունքները ցույց են տվել, որ Վարդան Պետրոսյանը սթափ վիճակում է եղել, իսկ մյուս վարորդի սթափության վերաբերյալ տեղեկատվություն չունենք”:

“Այս քրեական գործում տրամաբանությունը 180 աստիճանով հակառակնա գործում: Դեռևս փորձագիտական եզրակացություն չստացած` Վարդան Պետրոսյանին ձերբակալում են: Պիտի սպասեին եզրակացությունը գար, պարզեին, ով խախտում ունի “Նիվա” մակնիշի վարորդը, թե Վարդան Պետրոսյանը, նոր ըստ այդմ մեղադրանք առաջադրեին:Այս գործում տրամաբանություն չի գործում”:

Իսկ այս ամենի շուրջ ինչ է եզրահանգում Վարդան Պետրոսյանը:

“Ինքը շատ վրդովածա, ինքը չի հասկանում ինչի՞ է իր նկատմամբ նման վերաբերմունք կիրառվում:Ինչի համարա քննիչը իր անձի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորում ”,-նշեց Նիլոլայ Բաղդասարյանը:

Պաշտպանը տեղեկացրեց նաև, որ ինքը և իր պաշտպանյալը չեն պատրաստվում համագործակցել նախաքննական մարմնի հետ:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: 

լուսանկարը՝  tesadasht.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ