…Ուր էլ շրջվես, ուղիղ սրտիդ խփվող դանակ
ՀՈԳԻՆԵՐ ԿԱՆ
հոգիներ կան որ
հիշում են
հանգչող
հորիզոններ և աստղերի՝
հառաչը
հոգիներ կան որ
հիշում են
հեռավոր
ստվերները՝
անցած ու լուռ
ուրի՛շ հոգիներ կան
սիրո համբյուրների-
գիշերվա տնքոց՝
առավոտվա մահճում
անարձագա՛նք
արդեն
ԵՐԿԻՐ
Մենք քայլում ենք
մեռած
հայելիների
հայացքներով,
թափանցիկ
թրթռոցը
նրանց՝
թեթև խամրած:
Թե թրաշուշանները
ծաղկեին
գլխով ներքև,
թե վարդերը
ծաղկեին
գլխով ներքև,
թե արմատները
տեսնեին երկինքն ու
կապույտը,
իսկ մեռյալները քնեին
բաց աչքերով-
կապույտ այդ երկնքում վաղուց
կարապներ
կլինեինք մենք՝
թռած-թևածված:
ԽԱՉՄԵՐՈւԿ
Արևելյան քամի,
լուսամփոփ ու անձրև,
ու սրտիդ՝ուղիղ խրված
դանակ:
Փողոց-
ձգված լարի
դողոց: Հսկա
բոռի
դողոց: Չորս
բոլոր
ուր էլ շրջվես
ուղիղ՝
սրտիդ
խփվող
դանակ:
ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ