06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Մանկավարժների աշխատավարձն առանց աղմուկի կրճատում են. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ պարզվում է՝ հանրապետության տարբեր դպրոցներում այս օրերին ժողովներ են հրավիրվում տնօրենների կողմից, որտեղ մանկավարժները տեղեկանում են, որ իրենք ավելի քիչ աշխատավարձ են ստանալու։ “Այս մասին մեզ տեղեկացրեցին խմբագրություն զանգահարած ուսուցիչները։ Ոլորտի պատասխանատուները փողերը խնայելու ձեւ են գտել։ Այսպես, նախկինում գրավոր աշխատանքներ ստուգելը կամ դասվարությունը համարվում էին լրացուցիչ աշխատանք, եւ ուսուցիչները […]

Վարդան Պետրոսյանին հարցաքննել են. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով՝ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը կանչվել է հարցաքննության՝ հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Թերթը հիշեցնում է,  որ ողբերգական ավտովթարի արդյունքում 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Վթարի արդյունքում՝ ուղեւորներից հորեղբորորդիներ Էդգար ու Էդուարդ Հակոբյանները մահացել էին:  “Հարվածող ավտոմեքենայի ղեկին եղել է Վարդան Պետրոսյանը, որը […]

Հարսանիքի քավորը “շեֆն” է լինելու. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “մի ձեռքով ՀԱՕԿ “սուրը փառքով դնելով պատյան”՝ ՀԱՕԿ քարտուղար Հրաչ Ռոստոմյանը պատրաստվում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությանը՝ հարսանիքին։ Քավորը, բնականաբար, կլինի “շեֆը”՝ Գագիկ Ծառուկյանը, ով իրեն հնազանդորեն ծառայողներին սիրում է եւ գնահատում”։   “Ի դեպ, լուրեր են շրջում, որ իշխանությունը չի բացառում, որ ինչ-որ պահի ՀԱՕԿ նախագահը կարող է փոխվել, եթե […]

Հիվանդներին ծեծողների մեջ հոսպիտալի պետն է եղել. Ժողովուրդ

Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում նոյեմբերի 2-ի կեսգիշերին ծեծի ենթարկված ու փախուստի դիմած չորս զինծառայողներից մեկի՝ Դավիթ Մարկոսյանի հայրը` Սամվել Մարկոսյանը, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պատմեց կատարվածի մանրամասները եւ հայտարարեց, որ չի լռելու: Ըստ նրա՝ զինվորներին ծեծի են ենթարկել հոսպիտալի պետ Սահակ Օհանյանը, ատամնատեխնիկ Արմեն Հովսեփյանը եւ հոգեբան Վաղինակ Հովհաննիսյանը: Թերթին  հաջողվեց զրուցել նաեւ ծեծի ենթարկված Դավիթի […]

Ծառուկյանը բարոյական իրավունք չունի. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, ամիսներ առաջ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ ազատագրված տարածքներում վերաբնակեցում կազմակերպելու նպատակով հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ մշակելով պետական վիճակախաղ իրականացնելու ծրագիր: Օգտվել են նաեւ տոմսերն իրացնելու ոչ ավանդական մեթոդներից: Թերթի տեղեկություններով, Աղաբեկյանը վիճակախաղի հազարավոր տոմսեր է տվել հայաստանյան օլիգարխներին՝ իրացնելու համար, բացի Գագիկ Ծառուկյանից: Գործարարները հետաքրքրվել են, թե ինչու է Ծառուկյանին անմասն թողնում […]

Պատգամավորները շիկնել էին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի եւ ֆինանսվարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ բիզնես ունեցող պատգամավորները շիկնելու աստիճան բորբոքվում ու քննարկում էին հատկապես հարկերին վերաբերող թեմաները:  Դե թեկուզ ով լիներ, որ ի շահ սեփական գրպանի՝ չխոսեր, ամեն ինչ պարզ էր ու տրամաբանական: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Վարդանիկի քաղաքապետարանը. Հայկական ժամանակ

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իր համար “քաղաքապետարան” է բացել եւ ներկայումս քաղաքի զարգացման նոր պրոյեկտների վրա է աշխատում։ “Հայկական ժամանակ”-ի աղբյուրների փոխանցմամբ, Ղուկասյանի օբյեկտի անունը “Նոր քաղաքապետարան” է: Սա կենտրոն է, որ ենթադրաբար, գործում է հասարակական հիմունքներով։ Ըստ թերթի տեղեկությունների, Ղուկասյանի նախկին թիմակիցներն ամեն օր ժամը 9-ին գալիս են այստեղ աշխատանքի, թռուցքաժողով անում, գնում […]

Կնոջ հետ ապրում է, դրսում տղամարդ փնտրում

Հոգեթերապևտ-սեքսապատոլոգ Մարատ Զաքարյանը վստահեցնում է, որ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդը չի կարող ժամանակի ընթացքում սեռական այլ կողմնորոշում ձեռք բերել: ՛՛Եթե նորմալ տղամարդ է՝ իր ամեն ինչով՝ սեռական վարքով, ուղղվածությամբ, նա ուրիշ բան չի փնտրի, իր սեռական կողմնորոշումը չի փոխի՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Զաքարյանը նշեց, որ միայն բիսեքսուալների դեպքում է նման երևույթ լինում: Վերջիններս հաճախ […]

Ալյուրի գինն ամենաբարձրն է հունիսից հետո. ինչ է կատարվում շուկայում

Թանկացել են ալյուրը, շոկոլադը, շաքարավազը, մսամթերքի ու բրնձի որոշ տեսակներ: Մոնիտորինգը ցույց է  տալիս, որ թանկացումները տեղի են ունեցել  հոտեմբերի երկրորդ կեսին: Ալյուրի  ներկայիս գինն ամենաբարձրն է հունիսից հետո: Արմաշի բարձր կարգի ալյուրի մեծածախ գինը կգ-ի համար բարձրացել  է մինչև 231,5 դրամ, իսկ ՛՛Ալեքս գրիգի՛՛ ալյուրը 229 դրամ արժե: Վերջին 1 ամսում ալյուրը թանկացել է 10 դրամով, սակայն հացի գնի վրա սա դեռ չի անդրադարձել: Հնարավոր է՝ ալյուրը թանկանա առաջիկա շաբաթների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի